Կինը սպառնացել է եռացրած ջուրը լցնել թաղապետարանի աշխատակիցների եւ ոստիկանների վրա. աշխատակիցը պատմում է դեպքից
Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի բնակարաններից մեկի պատշգամբն այսօր՝ օգոստոսի 12-ին, Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցներն ապամոնտաժել են։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում էր, որ ապամոնտաժման աշխատանքներն անցել են բավական լարված մթոնոլորտում։
Բնակարանի տանտերը մեզ հետ զրույցում ասաց, որ թաղապետարանի աշխատակիցները ապօրինի կերպով են փորձում իր բնակարանի պատշգամբն ապամոնտաժել։
Առավել մանրամասն՝Այստեղ
NEWS.am-ը զրուցեց նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Գեղամ Կարապետյանի հետ, որը ներկայացրեց, թե ինչու են աշխատակիցներն ապամոնտաժել այդ պատշգամբը։
«Ամբողջ Կիեւյան փողոցի աջակողմյան եւ ձախակողմյան մայթերը 2004 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՀ 1616 N որոշմամբ համարվում են պատմամշակութային անշարժ գույք։ Այսինքն՝ այդ շենքի վրա եթե որեւէ շինարարություն պետք է արվի՝ կա ընթացակարգ։ Այսինքն՝ առաջնակարգ պետք է դիմել այն մարմնին, որը հուշարձանի հետ կապված տալիս է եզրակացություն, երկրորդ, քանի որ այն բազմաբնակարան շենք է՝ դաշնային կառավարմամբ, մի քանի սեփականատեր ունեցող շենքի ընդհանուր օգտագործման պատի վրա մի բան պետք է անի, ապա դրա համար անհրաժեշտ է բոլորի համաձայնությունը։ Սա կարգավորվում է «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին» օրենքով։ Երրորդը, այդ փաստաթղթերը ունենալուց հետո դիմում էր Երեւանի քաղաքապետին, որը համապատասխան եզրակացությունների առկայության դեպքում տրամադրում է շինարարության թույլտվություն։ Բաց պատշգամբը համարվում է շենքի կցակառույց եւ դրա համար կա հատուկ շինթույտվություն»,- ասաց Կարապետյանը։