ՌԴ Համաճարակաբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավարը հայտնել է` որքան ժամանակ է ռուսական պատվաստանյութը պաշտպանելու կորոնավիրուսից
Կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի պաշտպանական հատկությունները կպահպանվեն ներարկումից հետո առնվազն երկու տարվա ընթացքում: ТАСС գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ Համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը:
«Պատվաստանյութի գործունեության ժամկետը, դրա պաշտպանական հատկությունները կշարունակվեն ոչ թե կարժ ժամանակահատվածում` կես տարի, մեկ տարի, այլ առնվազն 2 տարի»,- ասել է մասնագետը:
Ավելի վաղ ՌԴ Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ վեկտորային պատվաստանյութերի կիրառումը, որոնց շարքին դասվում է ռուսական դեղամիջոցը, ցույց է տվել, որ իմունիտետը պահպանվում է մինչև երկու տարի:
Առավել մանրամասն՝Այստեղ
Գինցբուրգը մասնավորեցրել է, որ իրենց ստեղծած պատվաստանյութն աշխարհում մշակվող այլ միջոցներից տարբերվում է երկբաղադրիչ լինելով:
Հիշեցնենք, որ ռուսական առաջին պատվաստանյութը, որը ներկա պահին առաջին հաստատված պատվաստանյութն է կորոնավիրուսի դեմ ողջ աշխարհում, գրանցվել է օգոստոսի 11-ին: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: