Ավտովարկավորում մեկ օրում՝ առանց բանկ այցելելու

Ամերիաբանկը ՀՀ ֆինանսական շուկայում ներկայացնում է ավտովարկավորման ամբողջովին նոր տարբերակ: Այսուհետ առաջնային շուկայից ավտոմեքենա գնող հաճախորդները հնարավորություն կունենան մեկ օրվա ընթացքում ստանալ ավտովարկավորում` առանց Բանկ այցելելու և նույն օրը վերցնել ավտոմեքենան ավտոսրահից:

Առավել մանրամասն`Այստեղ

Այս գործարքը մեկ օրում կատարելու համար հաճախորդը պարզապես կարող է՝

  • ստանալ վարկի նախնական հաստատում առաջնային շուկայի ավտոմեքենաների ձեռքբերման automarket.ameriabank.am հարթակից և մոտենալ ավտոսրահ մեքենան ձեռք բերելու համար կամ
  • այցելել Ամերիաբանկի հետ համագործակցող ավտոսրահներից որևէ մեկը և տեղում լրացնելով իր նախընտրած մեքենայի վարկավորման հայտը, ստանալ դրա պատասխանն ընդամենը մի քանի րոպեում:

Վարկային հայտն ավտոսրահում ներկայացնելու դեպքում հաճախորդը վարկի տրամադրման վճար չի կատարելու:

automarket.ameriabank.am հարթակում տեղի են ունեցել մի շարք այլ բարելավումներ, մասնավորապես` բարելավվել է գլխավոր էջից ավտոմեքենաների ընտրության հնարավորությունը, ընդլայնվել են մեքենաների նկարագրությունները, ավելացվել է մի քանի մեքենա իրար հետ համեմատելու հնարավորությունը և այլն:
     Ավտոմատ կերպով հաստատվող ավտովարկերը տրամադրվում են մինչև 15 մլն ՀՀ դրամ սահմանաչափով: Ավելի մեծ գումարի ավտովարկի համար դիմելու դեպքում անհրաժեշտ է վարկային հայտը ներկայացնել Ամերիաբանկի ցանկացած մասնաճյուղում:

Ավտովարկավորման այս հնարավորությունն արդեն հասանելի է Ամերիաբանկի հետ համագործակցող ավելի քան 20 ավտոսրահում, որոնց ցանկը դեռևս ենթակա է ընդլայնման:

Ծառայության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

Ռուսաստանի դաշնակից համարվող Հայաստանում երբ, դու խոսում ես Ռուսաստանի դեմ, վարկաբեկում ես հայ-ռուսական հարաբերությունները. Մհեր Ավետիսյան Reuters. Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում Լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ. ՊՆ Պեսկով. ԱՄՆ-ի հեռացող վարչակազմը գնալով ավելի անխոհեմ քայլեր է անում Ուկրաինայի շուրջ ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում
website by Sargssyan