Չինաստանում օդի աղտոտվածությունը նվազել է, մինչ մարդիկ կարանտինում էին
Չինաստանում թոքերի համար վնասակար օդային մասնիկների միջին կենտրոնացումը, որոնք հայտնի են PM2.5 անվանումով, կորոնավիրուսի կապակցությամբ հայտարարված կարանտինի պատճառով հունվար-հուլիս ամիսներին ընկել է 10.8 տոկոսով: Այնուամենայնիվ, դրանց մակարդակը շարունակում է բարձր մնալ:
Առավել մանրամասն՝Այստեղ
Ավելի քան 300 քաղաքում դիտանցման կայաններից հավաքված տվյալների համաձայն` յոթ ամսվա ընթացքում PM2.5-ի միջին ցուցանիշը 33 միկրոգրամ է կազմել խորանարդ մետրի հաշվով, հայտնում է բնապահպանության եւ շրջակա միջավայրի նախարարությունը: Չինաստանի ազգային ստանդարտը 35 միկրոգրամն է, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ոչ ավել, քան 10 միկրոգրամն է որպես նորմ սահմանել, հայտնում է Reuters-ը:
PM2.5-ն առաջանում է հանածո վառելիքի եւ արդյունաբերական այլ գործընթացների այրման հետեւանքով եւ կապված է առողջության մի շարք խնդիրների հետ, այդ թվում` շնչառական հիվանդությունների եւ քաղցկեղի:
Բնապահպանության նախարարությունը հայտարարել է, որ փետրվար-մարտ ամիսներին հանրապետությունում օդի որակի բարելավումն «անհամեմատելի» է:
Հուլիսին PM2.5-ի միջին մակարդակն ընկել էր 5 տոկոսով, սակայն որոշ շրջաններում աճ է նկատվել: Մայրաքաղաքում` Պեկինում, PM2.5-ի միջին մակարդակը բարձրացել է 10.8 տոկոսով եւ կազմել 41 միկրոգրամ: Ծխի ենթարկված Պեկին-Տյանցզին-Հեբեյ տարածաշրջանում այն աճել է 5.9 տոկոսով եւ կազմել 36 միկրոգրամ: