Հայեր ջան զգուշացեք. Նոր որոշում. Մեքենայում դիմակ կրելու կանոնները փոխվել են. տարածեք և տեղեկացրեք նաև Ձեր ընկերներին
Սեփական մեքենայում դիմակ դնելու պահանջը դեռ ուժի մեջ է, այն կվերանայվի առաջիկայում։
Օգոստոսի 12-ին արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ առաջիկայում որոշ վայրերում կվերանայվեն դիմակի կրման պարտադիր պայմանները, անձնական մեքենայում դիմակ կրելու պահանջը կհանվի։
Պարետի հայտարարությունից հետո օգոստոսի 13-ից որոշ վարորդներ սկել են երթևեկել առանց դիմակի՝ կարծելով, թե նոր կանոնն արդեն ուժի մեջ է մտել։ Ոստիկանությունը շարունակում է կիրառել համապատասխան տուգանքներ՝ մեքենայում դիմակ չկրելու համար։
Առավել մանրամասն՝Այստեղ
Ավինյանի ֆեյսբուքյան էջում նշվում է, որ դիմակի կրման կանոններում (անձնական օգտագործման ավտոմեքենայում կամ բնության գրկում), գրադարանների, թանգարանների գործունեության և թատերահամերգային միջոցառումների վերաբերյալ փոփոխություններ դեռ չեն կատարվել, առկա կանոնները շարունակում են գործել:
Փոխարենն օգոստոսի 12-ից թույլատրվում է հավաքների, ակցիաների, մինչև 40 հոգանոց ընտանեկան միջոցառումների անցկացումը։ Օգոստոսի 12-ից նաև ՀՀ սահմանը բաց է օտարերկրացիների համար։