Իսպանիայի իշխանությունները կարգադրել են փակել գիշերային ակումբները, արգելել են հասարակական վայրերում ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը,հաղորդում է Reuters-ը:
Վերջին օրերին Իսպանիայում վարակման դեպքերի թիվը կտրուկ աճել է: Վերջին մեկ օրում գրանցվել է գրեթե 3000 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 337 334-ի՝ ամենաբարձր ցուցանիշը Արեւմտյան Եվրոպայում:
Առողջապահության նախարար Սալվադոլ Իլլան հայտնել է, որ նոր սահմանափակող միջոցների շրջանակում բարերն ու ռեստորանները եւս կփակվեն:
Առավել մանրամասն՝Այստեղ
Նա նար խորհուրդ է տվել խուսափել մինչեւ 10 մարդու մասնակցությամբ հավաքներից:
Իսպանիայում կորոնավիրուսից ընդհանուր առմամբ մահացել է 28 605 մարդ: