Արարատի մարզում մեկամյա երեխայի առքուվաճառքի դեպք է պարզվել. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է:

ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի դատավարական հետևողական ղեկավարման ներքո ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած արդյունավետ աշխատանքի արդյունքում 13.05.2020թ. Մասիս  քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել Ոստիկանության Մասիսի բաժնում այն մասին, որ իր որդուն 500.000  ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսիններին, սակայն վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300.000  ՀՀ դրամ:

 

Նյութերի նախապատրաստման ընթացքում, կարճ ժամանակահատվածում ձեռանարկված օպերատիվ անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ նշված կինը 2019թ. ապրիլին ծննդաբերել է տղա երեխա: Վերջինս Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող ամուսինների հետ նախապես համաձայնության գալով իր մեկամյա որդուն 500.000 դրամի դիմաց նրանց վաճառելու  շուրջ՝ 2020թ. մայիսի 5-ին գնացել են Մասիսի ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ գնորդը  ճանաչել է երեխայի հայրությունը և վերցրել են վերջինիս ազգանունով երեխայի՝ նոր ծննդյան պետական վկայականը։

Առավել մանրամասն՝Այստեղ

 

Օրեր անց գնորդ ամուսիները հարազարտների հետ գնացել են երեխայի կենսաբանական մոր տուն, որտեղ երեխայի առքի համար նախատեսված պայմանավորված 500.000 ՀՀ դրամից վճարել են 200.000 ՀՀ դրամ  գումար, ձեռք բերել գումարի մնացած մասը՝ 300.000 դրամը, հետագայում տալու պայմանավորվածություն և վերցնելով երեխային՝ տարել իրենց հետ: Հետագայում՝ 11.06.2020թ. և 31.07.2020թ., նրանք մնացած գումարից վճարել են ևս 50.000-ական դրամ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության  Մասիսի  բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով:

 

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժին:

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի լիարժեք հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Գնի՛ր ավիատոմս Ակբա բանկի Mastercard-ով և ստացի՛ր 20% քեշբեք Հայաստանը շարունակում է հակառուսական կուրսը Ռուսական հատուկ ծառայությունը երկրորդ անգամ է զգուշացնում Numbeo-ի վարկանիշը. ոչ արժանահավատ թվերով փորձում են մանիպուլացնել Ինչո՞ւ է աճում դոլարի փոխարժեքը Այն, ինչ Փաշինյանն անվանում է «Իրական Հայաստան», իրականում «խեղճ ու կրակ», «կիսագրագետների և վախկոտների» Հայաստանն է․ «Հայաքվե» Վարչախումբը փորձում է իր մեղքը դնել բոլորիս վրա․ Մենուա Սողոմոնյան «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Առա՛նց Սյունիք՝ Հայաստան չի կարող լինել․ Խաչիկ Ասրյան Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ» COP29-ի յուրատեսակ «շարունակություն» արդեն Հայաստանում. էլի շարունակում են Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնել. «Փաստ» Աբովյանի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով (տեսանյութ) Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Առաջին ձյուն․ ի՞նչ տեղի ունեցավ երեկ՝ տեղումների հետևանքով (տեսանյութ)
website by Sargssyan