Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարությունը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի արտադրության մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է НТВ-ն։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանը սկսել է պատվաստանյութի արտադրությունը, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի կողմից: Ավելի վաղ, կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել է, որ ռուսաստանցիների համար անհրաժեշտ կորոնավիրուսային պատվաստանյութի քանակը կարող է արտադրվել 9-12 ամիս հետո: ԳՈՎԱԶԴ00:18Իմանալ ավելին Նա նաև ասել է, որ նախ պատվաստանյութը կստանան Ռուսաստանի 10-15 մարզերում։ Դեղամիջոցի քանակը բավարար կլինի առաջին ստացողների համար, որոնց թվում են բժիշկներն ու ուսուցիչները։
Առավել մանրամասն՝Այստեղ