Ապրիլյան պատերազմը եղել է Ռուսաստանի գիտակցված հակահայկական քաղաքականության հետևանքով. Փաշինյանի հարցազրույցը BBC -ին

Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է և այդ գործընկերությունը երկար ժամկետի համար է, BBC հեռուստաընկերության «Ծանր զրույց» հաղորդաշարի հետ հեռավար զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով միաժամանակ, որ Հայաստանը լավ հարաբերություն է զարգացնում նաև Եվրամիության, ԱՄՆ, Իրանի, ՆԱՏՕ-ի և այլ երկրների հետ ու հավատարիմ է իր միջազգային պարտավորություններին: Ուշադրության է արժանի հանգամանքը, որ Փաշինյանը չի օգտագործում ռազմավարական դաշնակից ձևակերպումը, այլ գործընկեր: Դա կարևոր հանգամանք է հայ-ռուսական հարաբերությունում ազնիվ լինելու համար: Ակնառու է, որ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակից չեն, ավելի շուտ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունում իրեն բոլորովին չի պահում այնպես, ինչպես կպահեր դաշնակիցը: Ըստ այդմ, կա ռազմավարական գործընկերություն, որը խարսխված է անվտանգային շահերում հիմնարար ընդհանրությունների վրա, ոչ ավելի՝ ցավոք, թե բարեբախտաբար: Թերևս, ցավոք, որովհետև Հայաստանն ու Ռուսաստանը կարող էին ունենալ ընդհանուր այլ տնտեսական ու քաղաքական հետաքրքրություններ ու շահեր, եթե Ռուսաստանում չլիներ առանցքային մի բարդույթ՝ անվստահություն ինքնիշխան Հայաստանի հանդեպ: Դա գործնականում անվստահություն է սեփական ուժերի հանդեպ, որովհետև Մոսկվայում հասկանում են, թե ինչքան ոչ գրավիչ են դարձել որպես իսկապես երկարաժամկետ դաշնակից պետություն, և ոչ միայն Հայաստանի համար: Փաստ է այն, որ Ռուսաստանը ներկայումս չունի որևէ իրական, խորքային դաշնակից, ինչը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերության խնդիրը ամենևին Հայաստանում չէ: Բայց թե՛ ռուսական, թե՛ նաև հայաստանյան մի շարք ուժեր փորձում են անել հնարավորն ու անհնարը հարաբերության այդ խնդիրների պատասխանատվությունը Հայաստանի վրա թողնելու համար, սեփական քաղաքական կամ խմբային շահերից ելնելով: Դա գործնականում այլ բան չէ, քան ոտնձգություն պետական շահի հանդեպ, որովհետև եթե հայ-ռուսական հարաբերությունում կա պատասխանատվության խնդիրը, ապա այդ խնդիրը եղել է և գտնվում է ռուսական դաշտում: Մյուս կողմից, Հայաստանում լեգիտիմ իշխանության, հանրային վստահություն ունեցող իշխանության հանգամանքը Ռուսաստանին ստիպում է լռելյայն, բայց ուշադրության արժանացնել փաստը: Իսկ խոսքը այն մասին է, որ այդպիսի պարագայում բավականին դժվար է սեփական պատասխանատվության հարցում բացթողումը լեգիտիմ իշխանության վրա թողնելը: Դա հեշտ էր անել ոչ լեգիտիմ իշխանության պարագայում: Օրինակ`Ապրիլյան քառօրյա պատերազմը, որտեղ, այո՛, Հայաստանի իշխանությունն ունեցել է իր տարիների խնդիրը, բայց գործնականում այդ պատերազմը Հայաստանի և ռեգիոնի դեմ եղել է անվտանգության և կայունության հարցում Ռուսաստանի հետևողական և գիտակցված հակահայկական քաղաքականության հետևանքով: Ի վերջո, դա կանխելու համար Հայաստանի իշխանության առանցքային ճիշտ գործողությունը պետք է լիներ հենց ռուսական այդ քաղաքականության դեմ գնալը, բայց այդ պարագայում էլ գործի էր դրվելու այսպես ասած՝ ներքին ընդդիմությունը, ինչն այդպես էլ եղավ, և համակարգի մի մասը, հանուն Ռուսաստանի դեմ գնալով մյուս մասին, համատեղ ուժերով ջուրը լցրեց ռուսական քաղաքականության ջրաղացին: Այժմ այդ մեխանիզմն աշխատեցնելը բավականին բարդ է, քանի դեռ կա հանրային վստահություն վայելող իշխանություն: Եվ սա Հայաստանի ազգային անվտանգության հիմնարար գործոն է: Ըստ այդմ` տվյալ հանգամանքը նաև գնահատման ելակետ կամ չափանիշ է, թե ինչպիսի սպառնալիքներ է պարունակելու անվտանգության այդ գործոնի չեզոքացումը, հետևաբար՝ նաև ինչպիսի հանրային գնահատման պետք է արժանանա լեգիտիմ իշխանության ինստիտուտի դեմ որևէ քայլ՝ լինի դա իշխանությունից, թե ընդդիմությունից արվող քայլ: Հայաստանում իշխանության լեգիտիմությունը հավասարազոր է հայկական բանակի նշանակությանը:

Առավել մանրամասն՝Այստեղ

COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև
website by Sargssyan