Ինչպես նվաճել տղամարդու սիրտը
Ինչպես նվաճել անծանոթին կամ սիրելի մարդուն: Այդ հարցերին պատասխաններն անհրաժեշտ է ստանալ հենց արական սեռից:
1. Սառը գեղեցկություն
Ինչպես նվաճել տղամարդու սիրտը… Դա հարց չէ, այլ գայթակղության մի ամբողջ արվեստ: Գայթակղել նշանակում է հմայել: Տղամարդուն հմայել կարող է նաեւ տգեղ աղջիկը: Հնարամտության եւ սեթեւեթանքի համադրումը այն է, ինչով կարող է հպարտանալ փորձառու կինը: Գեղեցկությունը կապում են չարության եւ սառնության հետ, բայց դա չի նշանակում, թե գեղեցիկ կինը միայնության է դատապարտված: Շատ գրավիչ մարդկանց սխալը մեծամիտ պահվածքն է: Ավելի շատ շանսեր ունեն դեմքին բաց ժպիտով, քան դեմքի սառը արտահայտությամբ կանայք: Տաք ժպիտը տղամարդու մեջ հաճելի հույզեր է առաջացնում, իսկ մեծամտությունը ստիպում է զգուշանալ:
2. Բնական ու անկեղծ պահվածք
Ինչպես նվաճել տղամարդու սիրտը, եթե անընդհատ դերասանություն ես անում կամ քեզ բարձր համարելով մյուսներից: Անծանոթին դուր գալու համար պետք է անկաշկանդ լինել: Լարված ժպիտը, նյարդայնությունը, չափազանցված սեթեւեթանքը չեն օգնում հարաբերություններին: Բնական լինելը չի նշանակում իրեն այնպես պահել, ինչպես ընկերուհիների հետ: Ուժեղ սեռի ներկայացուցիչների հետ երբեք չի կարելի բարձրաձայն ծիծաղել ու խոսել: Տղամարդիկ տանել չեն կարողանում լռակյացներին ու շատախոսներին: Տիրական կանանց աշխարհում ուժեղ սեռին պակասում է բարությունը, քնշանքը: Սակայն բարությունը չարժե շփոթել պարզամտության հետ: Պետք չէ վախենալ սեփական հնարամտությունը եւ խելքը ցուցադրելուց, սակայն զրույցի ընթացքում պետք չէ իրեն զրուցակցից բարձր դասել:
3. Ինչի մասին խոսել
Զրույցի թեման տղամարդու սիրտը գրավելու միջոցներից մեկն է: Նույնիսկ եթե զրույցի թեման հետաքրքիր չէ, անհրաժեշտ է զրուցել դրա շուրջ: Եթե նայեք տղամարդու աչքերի մեջ, փոխադարձաբար լսեք իրար, արդեն կարող եք հետաքրքրել նրան: Սեփական հետաքրքրությունը հաստատելու համար անհրաժեշտ է առեղծվածային ժպտալ: Հետաքրքրվածության եւս մի ապացույց են հարցերը: Զրուցակցին լսելով`կարելի է զրույցը տեղափոխել ավելի հետաքրքիր թեմայի: Զրույցի ընթացքում կարելի է ակնարկել հաջորդ ժամադրության մասին: Օրինակ`կարելի է պատմել, թե որքան շատ եք սիրում երեկոյան զբոսնել քաղաքում:
4. Ինչի մասին խոսել
Տղամարդու վրա ճիշտ տպավորություն թողնելու համար անհրաժեշտ է զգույշ լինել արտահայտություններ եւ թեմաներ ընտրելիս: Երբեք չի կարելի տղամարդուն պարզունակ հաճոյախոսություններ անել: Օրինակ` ինչ գեղեցիկ է վերնաշապիկդ: Չի կարելի հարաբերությունների մասին խոսել, ինչպես խաղի: Հակառակ դեպքում զրուցակիցը կմտածի, որ իր դիմաց ուղղակի թեթեւամիտ կին է կանգնած, իսկ նման կինը չի կարող լուրջ հարաբերությունների հույս ունենալ: Երբեք չի կարելի տղամարդկանց համեմատել որեւէ կինոհերոսի կամ դերասանի հետ: Հիացմունքը պիտի անկեղծ լինի: Ավելի լավ է հիանալ ոչ թե արտաքինով, այլ տաղանդներով եւ արարքներով: Տղամարդիկ խելացի են համարում այն կնոջը, որը գովում է, ոչ թե իրեն խելացիի տեղ է դնում:
5. Ինչո՞ւ է կարեւր արտաքինը
Շատ երիտասարդներ կարծում են, որ բովանդակությունը փաթեթավորումից ավելի կարեւոր է: Այնուամենայնիվ, երկրորդ կեսին ընտրելիս արտաքինը դեր է խաղում: Ամեն ինչ արտաքինից է սկսվում: Հենց այդպես են կարծում ուժեղ սեռի ներկայացուցիչները: Արտաքինը տղամարդուն օգնում է ճանաչել աղջկա ներքին աշխարհը: Պարտադիր չէ, որ երիտասարդը ծանոթության առաջին քայլն անի: Պարտադիր չէ, որ երիտասարդը սիրահարվի գեղեցկուհուն, սակայն գրավիչ արտաքինը կարող է ծանոթության առաջին քայլը լինել: Ժամանակի հետ հարաբերություններում առաջին պլան է գալիս ոչ թե արտաքինը, այլ բնավորության գծերը: Դուր գալու համար պետք չէ դերասանուհու նման լինել: Աղջիկը չի կարող մոդել լինել, սակայն պարտավոր է հոգ տանել իրեն ու հետեւել իր արտաքինին:
6. Առաջին ժամադրության սխալները
Որպեսզի առաջին ժամադրությունը վերջինը չդառնա, անհրաժեշտ է չկրկնել հետեւյալ սխալները: Հագուստը չափազանց արտառոց եւ սեքսուալ չպետք էլինի: Հագուստը պետք է ընդամենը էրոտիկ ակնարկներ պարունակի: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ձեռքերի խնամվածությանը: Օծանելիքը չափազանց քաղցր չպետք է լինի: Միաժամանակ պետք չէ վախենալ ժամադրությունից, չէ որ բարդույթներով հարաբերություններ չես կառուցի: Ժպիտը եւս կօգնի թուլանալ: Հանդիպումից առաջ պետք չէ մտածել սեփական անհաջողությունների պատճառների մասին: Առաջին ժամադրությանը չարժե ալկոհոլային խմիչք պատվիրել: Պետք չէ ուսուցչուհու կամ թեթեւամիտ կնոջ դեր խաղալ: Պետք է լինել այն, ինչ կաք` մեղմ ձայնով, բարի ժպիտով: