Ինչո՞ւ ենք ծննդյան տարեդարձին տորթի վրա մոմեր դնում և փչում

Ծննդյան տարեդարձը գրեթե բոլորի, հատկապես երեխաների սիրելի օրերից է, որին սպասում են մեծ ուրախությամբ։ Օրվա անփոխարինելի մասը գեղեցիկ և տոնական տորթն է՝ տարիքին համապատասխան թվով մոմերով զարդարված։ Իսկ երբվանի՞ց են մարդիկ ծննդյան օրերին կիրառել այս գեղեցիկ ավանդույթը, և ինչպե՞ս են մոմերը հայտնվել տորթի վրա։

 

Գերմանացի փիլիսոփա Շտեֆան Հեյդենրիխը անցկացրել է հետազոտություն այս թեմայով, որոնք ամփոփել է «Ծննդյան տարեդարձ․ Ինչպես եղավ, որ մենք պատվում ենք ինքներս մեզ» գրքում։ Ըստ հեղինակի՝ ծննդյան տարեդարձը նշելու ավանդույթը գոյություն ուներ դեռ Հին Հռոմում։ Իհարկե, սովորական մահկանացուները չէին արժևորվում այնքան, որ տոնակատարություն կազմակերպվեր նրանց ծննդյան պատվին։ Ի սկզբանե, թե՛ հին հույները, թե՛ հին հռոմեացիները մեծ հանդիսավորությամբ նշում էին ոչ թե իրենց, այլ իրենց աստվածների ծնունդները։ Աստիճանաբար ծնունդը նշելու առավելությունը փոխանցվեց նաև հեղինակավոր քաղաքացիներին։

 

Քրիստոնեության տարածման տարիներին ծնունդ նշելու ավանդույթը մարել էր, քանի որ վաղ քրիստոնյաները դիտարկում էին աշխարհը որպես մեղքերի վայր և գտնում էին, որ իսկապես ուրախ առիթ է ոչ թե մարդու ծնունդն այս աշխարհում, այլ այս աշխարհից հեռանալը։ Քրիստոսի ծնունդը միակ տոնն էր՝ կապված ծննդի հետ, որ հաստատել էր քրիստոնական եկեղեցին։

 

Միայն Ռեֆորմացիայի տարիներին ծնունդը նշելու ավանդույթը կրկին վերածնվեց։ Մինչև 1600 թիվը ոչ բոլորը գիտեին իրենց ծննդյան օրերը։ Քաղաքացիների ծննդյան և մկրտության օրերն արձանագրելը եվրոպական երկրներում սկսվեց միայն 17-րդ դարից։

 

Ըստ Հեյդենրիխի՝ առաջին բնակավայրերը, որտեղ ծննդյան օրվա կապակցությամբ տոնախմբություն կազմակերպելը բոլոր սոցիալական շերտերի համար ընդունելի դարձավ, գերմանական ցեղի բնակության վայրերն էին։ Հատկապես ակտիվորեն տոնվում էին երեխաների ծնունդները։ Ապա գերմանախոս երկրների բնակիչները այդ ավանդույթը տարածեցին նաև այլ վայրերում։

 

Փաստորեն, տորթի վրա մոմեր դնելու և փչելու գեղեցիկ ավանդույթը ծագել է Գերմանիայում։ 18-րդ դարում գերմանացիները երեխաների ծննդյան օրը մի տեսանելի վայրում դնում էին տորթ՝ զարդարված մոմերով, ընդ որում, մոմերի քանակը մեկով ավել էր, քան երեխայի տարիքը, և այդ լրացուցիչ մոմը խորհրդանշում էր ապագան։ Մոմերն ամբողջ օրը մնում էին վառ, իսկ երեկոյան հոբելյարը երազանք էր պահում և փչում մոմերը։

 

Մոմերը խորհրդանշում էին կյանքի լույսը։ Դեռ 18-րդ դարից Գերմանիայում մոմերը փչելիս հոբելյարը երազանք էր պահում, քանի որ կար համոզմունք, որ այդ մոմերի ծուխը երազանքը անմիջապես երկինք է հասցնում։

 

Հին Հունաստանում լուսնի և որսորդության աստվածուհի Արտեմիդեի պատվին ևս պատրաստում էին տորթեր մոմերով՝ որպես ընծա աստվածուհուն։ Շրջանաձև տորթը խորհրդանշում էր լուսինը, իսկ վառված մոմերը՝ լուսնի փայլը։ Ինչպես գերմանացիների դեպքում, հին հույներն էլ ունեին հավատալիք, որ մոմերի ծուխը մարդկանց աղոթքները հասցնում է աստվածներին։

 

Իմանալ ավելին․․․

 

COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև
website by Sargssyan