Անքնությունը հաղթահարելու և քունն առնելու 9 եղանակ

Անքնությունից ազատվել կարելի է ոչ միայն դեղերի օգնությամբ, այլև պարզ և անվտանգ միջոցներով։

Positive-ը այսօր կկիսվի ամենաարդյունավետ միջոցներով, որոնք օգնում են արագ քնել և քունը լավ առնել։

1) Ճիշտ միջավայր ստեղծեք

Քնից մի ժամ առաջ փորձեք վերացնել լույսի ու աղմուկի բոլոր աղբյուրները։ Եթե բարեկամներից մեկն ու մեկը խռացնում է կամ ձեր տունը աղմկոտ փողոցի վրա է գտնվում, ուրեմն ականջների համար հատուկ խցաններ գնեք։ Քնի համար լավ է հիպոալերգեն սիլիկոնե խցաններ օգտագործելը, որոնք չեն բորբոքի մաշկը և կպաշտպանեն աղմուկից։

2) Քնելուց առաջ զբոսնեք

Հանգիստ զբոսանքը ակտիվացնում է նյութափոխանակման գործընթացները, հանում է լարվածությունը, բարձրացնում է իմունիտետն ու առողջ քուն է ապահովում։

3) Եթերայուղերով վաննա ընդունեք

Լավ կքնեք, եթե քնից մի երկու ժամ առաջ տաք վաննա ընդունեք։ Ջրի մեջ կարելի է փրփուր, ծովի աղ կամ եթերայուղեր ավելացնել։ Խորհուրդ է տրվում վաննա ընդունել ընթրիքից մեկ ժամ հետո. ջրի ջերմաստիճանը պետք է 37-38 աստիճան լինի։

4) Մահճակալը միայն ըստ նշանակության օգտագործեք

Մի վերածեք մահճակալը աշխատավայրի կամ ճաշարանի։ Այն օգտագործեք միայն ու միայն քնելու համար։ Այս դեպքում պայմանական ռեֆլեքս կձևավորվի սեփական անկողնու նկատմամբ։ Ամեն անգամ, երբ դուք պառկեք, ուղեղը ազդանշան կստանա այն մասին, որ քնելու ժամանակն է։

5) Հոգ տարեք ձեր վզի մասին

Եթե արթնանում եք արդեն հոգնած և վզի հատվածում դիսկոմֆորտ եք զգում, ուրեմն ձեր բարձը սխալ է ընտրված։ Միգուցե այն շատ հաստ է կամ ցածր։ Այնպիսի բարձ ընտրեք, որպեսզի վիզը քնի ժամանակ չծռվի։

6) Բացառեք ակտիվ մարզանքները

Ակտիվ սպորտը օգնում է քնի որակի բարձրացմանը միայն այն դեպքում, եթե դուք դրանով չեք զբաղվում քնից անմիջապես առաջ։

7) Ճիշտ ընթրիք

Երեկոյան խորհուրդ է տրվում հանգստացնող ածխաջրերով հագեցած սնունդ օգտագործել, և որքան էլ որ զարմանալի է, դա բուլկիներն են, տորթերն ու շիլաները. դրանք լավագույն քնաբերն են համարվում։ Իսկ նրանք ովքեր քաշի խնդիր ունեն, կարող են կեֆիր խմել կամ պանրիկ ուտել։

8) Սամիթով թեյ

Սամիթը շատ օգտակար հատկություններ ունի, որոնց թվում է նաև անքնության դեմ պայքարը։ Այն եթերայուղեր է պարունակում, որոնք հանում են լարվածությունը և նպաստում են լավ քնին։

9) Օշինդրի թուրմ

Օշինդրը անքնության դեմ պայքարի լավագույն միջոցն է։ Բաղադրատոմսը բարդ չէ. 1-2 ճ.գ. օշինդրի արմատներ կամ խոտերը թրմել 2 բաժակ եռացրած ջրի մեջ՝ 2 ժամ։ Խմել քնից առաջ։

Իմանալ ավելին․․․

ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին COP29-ում պայմավորվածություն է ձեռք բերվել տարեկան 300 մլրդ դոլար հատկացնել գլոբալ տաքացման դեմ պայքարի համար Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան
website by Sargssyan