Ամենաանհամապատասխան զույգերն ըստ Կենդանակերպի նշանների
1․ Խոյ ու Ցուլ։ Խոյերը շատ մեծ կամքի տեր են, իսկ Ցուլերը համառ են, դրա համար էլ երբ խնդիր է առաջանում, այն շատ դժվար է լինում լուծել։ Ցուլն անընդհատ ուզում է իմանալ, թե հարաբերությունների որ փուլում են իրենք գտնվում, իսկ դա սարսափելի զայրացնում է Խոյին։ Բաժանվելիս՝ Խոյն ուզում է պարզապես հեռանալ ու մոռանալ, իսկ Ցուլն անընդհատ բացատրություններ է պահանջում։
2․Ցուլ ու Աղեղնավոր։ Ցուլը նախընտրում է ժամանակն անցկացնել հանգիստ ընտանեկան մթնոլորտում, իսկ Աղեղնավորին անընդհատ ինչ-որ արկածներ են պետք։ Ցուլերը պարզապես չեն դիմանում Աղեղնավորի անսպառ էներգիային։ Եվ հետո՝ Աղեղնավորն էլ սովորաբար լուրջ չի վերաբերվում հարաբերություններին ու որպես կանոն անցյալում հարաբերությունների մեծ փորձ է ունենում։
3․ Երկվորյակ ու Այծեղջյուր․Այս միությունն իսկական աղետ է։ Երկվորյակները շատ են սիրում ուրախանալ, խոսել, իսկ Այծեղջյուրները շատ աշխատասեր են ու սիրում են մանրակրկիտ ծրագրել իրենց կյանքի ամեն դետալը։ Այծեղջյուրներին բնորոշ չեն հախուռն որոշումները , ինչը Երկվորյակներին շատ հոգնեցնում է։
4․ Խեցգետին ու Ջրհոս։ Խեցգետինները տնակյաց են, իսկ Ջրհոսները՝ ազատասեր։ Խեցգետինները պետք է իմանան ու զգան, որ իրենց սիրում են, դրա համար էլ նրանց զայրացնում է սխալները նշելու ու քննադատելու՝ Ջրհոսների հակումը։
5․Առյուծ ու Կարիճ։ Կարիճը չի գովի ու հաճոյախոսություն չի անի Առյուծին, մինչդեռ վերջինը դրա կարիքը շատ է զգում։ Առյուծը իրեն անկրկնելի է համարում, ինչը Կարիճին զայրացնում է, քանի որ Կարիճները սովորաբար շատ խանդոտ են։
6․Կույս ու Աղեղնավոր։ Այս նշաններից ոչ մեկն էլ հակված չէ լուրջ հարաբերությունների։ Աղեղնավորները շատ անհոգ են (Կույսերի կարծիքով) ու չեն մտածում, որ իրենց արարքները կարող են վիրավորել մյուսների զգացմունքները։ Երբ նրանք մի քանի շաբաթով կորեն՝ Կույսերը չեն կարող դրան հանգիստ արձագանքել։
7․ Կշեռք ու Կույս։ Կույսը հակված է քննադատել Կշեռքին, ինչը ստիպում է նրան կասկածել իր ուժերին։ Կույսերը պետք է միշտ իրավացի լինեն, ինչը շատ նյարդայնացնող է։
8․ Կարիճ ու Խոյ։ Շատ պայթյունավտանգ ու լարված միություն, որը կարելի է լավը համարել, եթե դուք շեքսպիրյան պիեսի հերոսներ եք, բայց ոչ իրական կյանքում։ Երկու նշաններն էլ ուժեղ են, կամային, ուզում են բացարձակ հսկողություն ունենալ ու միշտ բարձունքում լինել։
9․Աղեղնավոր ու Այծեղջյուր։ Աղեղնավորը միշտ կհանդիմանի Այծեղջյուրին, որ նա իրեն ուրախանալու համար բավականաչափ ազատություն չի տալիս։ Բացի դրանից այս երկու նշանները միմյանց նկատմամբ ուժեղ սեռական հրապույր չեն զգում։
10․Ձկներ ու Կույս։ Ձկները Կենդանակերպի ամենաերազկոտ ու զգայական նշանն են, իսկ Կույսերը շատ իրատես են ու գործնական։ Այո, հակադարձ բեւեռները ձգում են իրար, բայց այս դեպքում կլինի շահերի բախում։ Իհարկե, Ձկներին խորհուրդ չենք տա իրենց կյանքի բոլոր Կույսերից խուսափել, քանի որ այդ երկու նշանների միջեւ հնարավոր է հրաշալի հարատեւ ընկերություն։
11․ Ջրհոս ու Ցուլ։ Այս նշանները չեն կարողանա իրար հետ նորմալ շփվել։ Ցուլը կդրսեւորի իր համառությունը, ինչը կվանի Ջրհոսին։ Ջրհոսները անսովոր ու բոհեմային մարդիկ են, մինչդեռ Ցուլերը ավելի նյութապաշտ են ու պահպանողական։
12․ Երկվորյակներ ու Խեցգետին։ Այս միությունը կարող է ստացվել, եթե երկուսն էլ հումորի լավ զգացում ունենան։ Երկվորյակները սիրում են շփում ու հանգիստ, իսկ Խեցգետինները՝ նստել տանը, բայց եթե դուք գոնե մի քիչ ավելի համբերատար ու ներողամիտ լինեք, ամեն ինչ կարող է ստացվել։ Այս միությունը վատագույն տարբերակը չէ, բայց այն իր նրբություններն ու դժվարություններն ունի։