2021 թիվը սպիտակ մետաղե Ցուլի տարին է: Տարվա խորհրդանիշը չի սիրում այն մարդկանց, ովքեր զբաղվում են դատարկաբանությամբ: Փոխարենը նա հարգում է նրանց, ովքեր համառ են և աշխատասեր: Ցուլը կօգնի այն նշաններին, ովքեր ընտրում են փորձված և ճիշտ ճանապարհներ:
Ընդհանուր առմամբ, եթե ցանկանում եք, որ ձեր ցանկացած գործ երկար ճանապարհ ունենա լինի դա բիզնես, հարսանիք, շինարարություն, ապա 2021 թվականը իդեալական ժամանակ է:
Ցուլի տարին դա համառ առաջ շարժվելն է՝ անտեսելով հոգնածությունն ու ալարկոտությունը: Տքնաջանության համար տարվա խորհրդանիշը անպայման կպարգևատրի:
Իսկ թե ինչ է սպասվում 2021 թվականին յուրաքանչյուր նշանի, կպատմեն աստղերը:
ԽՈՅ մարտի 21-ապրիլի 20
Յուրաքանչյուր 12 տարի Ցուլը հայտնվում է, որպեսզի խոյերին սովորեցնի համբերություն: Սակայն վերջիններս համարվում են ամենահամառ նշանը, ուստի նրանք մինչև վերջ շարունակելու են հակառակվել: Բայց մի քիչ հանգստանալով՝ նրանք կտեսնեն որ, այն, ինչ առաջ եղել է նրանց համառ պայքարի արդյունքը, հիմա հանգիստ կհայտնվի իրենց ձեռքերում: Ցուլը սիրում է համբերատար և աշխատասեր մարդկանց, ուստի եթե խոյերին հաջողվի վերացնել իրենց տաքարյունությունը, նրանք կունեն հիանալի տարի:
ՑՈՒԼ ապրիլի 21-մայիսի 21
Ցուլերի համար 2021 թիվը կլինի հաջողության տարի: Ցուլերի նախաձեռնող բնավորությանը ամեն կերպ կաջակցի տարվա հովանավորը և կբերի նրան լավ հոգևոր և նյութական ձեռքբերումներ: Բացի այդ, ցուլերին այս տարի սպասվում են ծանոթություններ, որոնք կփոխեն նրանց կյանքը: Սակայն դրա համար պետք է հնարավորինս բաց լինել շրջապատի համար:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ մայիսի 22-հունիսի 21
Բնածին գրավչությունը և հաղորդակցվելու հրաշալի ունակությունները նրանց քիչ կօգնեն այս տարի: Իրենց նպատակներին հասնելու և լավ վաստակելու համար նրանք պետք է տքնաջան աշխատեն: Հանգամանքները կստիպեն երկվորյակներին վերանայել իրենց ծախսերը:
Բացի այդ, նրանք կարող են նույնիսկ որևէ նոր բան սովորել այս տարի: Անձնական ոլորտում երկվորյակների մոտ կլինի կատարյալ կարգուկանոն: Եվ այս հոգու հանգստությունը, որը նրանց երջանկություն կբերի, կօգնի հաղթահարել դժվար խնդիրները:
ԽԵՑԳԵՏԻՆ հունիսի-22 հուլիսի 22
Խեցգետինը չէր լինի խեցգետին, եթե միշտ չանհանգստանար ամեն բանի մասին: Ուստի եկող տարին կսովորեցնի նրանց ավելի քիչ ուշադրություն դարձնել անցողիկ բաներին և կենտրոնանալ կարևորի վրա:
Բացի այդ, այս նշանի ներկայացուցիչներին սպասվում է մեծ հիասթափություն սիրո մեջ, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի նրանք գտնեն իրենցը: Ուստի պետք է չանհանգստանալ և թույլ տալ, որ այս անգամ որոշեն աստղերը:
ԱՌՅՈՒԾ հուլիսի 23-օգոստոսի 23
Առյուծների համար 2021 թվականը հեշտ չի լինի. նրանք ստիպված կլինեն հաղթահարել մի շարք հոգեբանական փորձություններ: Միայն խիզախությունը ու անսահման ջանքերը թույլ կտան նրանց անցնել այդ ամենի միջով:
Չեն բացառվում առողջական խնդիրները: Առյուծներին սպասվում է մեծ ճանապարհ, որպեսզի համակերպվեն այն բանին, որ կյանքը մշտական խրախճանք չէ:
ԿՈՒՅՍ օգոստոսի 24-սեպտեմբերի 23
Կույսերը այնքան շատ բան են հասցրել անել ընթացիկ տարվա ընթացքում, որ 2020-ը պետք է լինի խորհելու և վերլուծելու տարի: Ուժեղ ցնցումներ ու պայծառ զգացողություններ աստղերը չեն խոստանում:
Բացառություն են կազմում միայն ստեղծագործ մարդիկ, ովքեր եկող տարի կկարողանան արտահայտել իրենց թարմ գաղափարները: Պետք է հիշել, որ այս տարին հիմք է դառնալու ապագայի համար:
ԿՇԵՌՔ սեպտեմբերի 24-հոկտեմբերի 23
2021 թվականին Կշեռքները պետք է կարողանան ամեն ինչում չափ ու սահման տեսնել: Աշխատեցի՞ք. հիմա հանգստացե՛ք: 2021 թվականին կլինեն դեպքեր, երբ այս նշանին հարկավոր կլինի իրեն ցուցադրել լավագույն կողմից:
Եվ եթե նրանք դա անեն, ապա հաջողությունը կթակի իրենց դուռը: Շրջակա աշխարհը, բնությունը նրանց լրացուցիչ էներգիա կտան:
ԿԱՐԻՃ հոկտեմբերի 24-նոյեմբերի 22
Եկող տարին կարող է լավ նորություններ բերել կարիճներին թե՛ ֆինանսական ոլորտում, թե՛ անձնական կյանքում:
2021-ը այս նշանի համար կդառնա բազմաթիվ ճամփորդությունների ժամանակաշրջան: Կարևոր է, որ բոլոր որոշումները լինեն մանրակրկիտ մտածված:
ԱՂԵՂՆԱՎՈՐ նոյեմբերի 23-դեկտեմբերի 21
2021 թվականին աղեղնավորը հանկարծ կհասկանա, որ իր երջանկության աղբյուրը ընտանիքն է, և եթե նախկինում այն մղվում էր երկրորդ պլան, ապա այս տարի կսկսի շատ ժամանակ հատկացել նրան:
Միևնույն ժամանակ այս նշանի գործերը հիանալի առաջ են գնալու: Միակ բանը, որից պետք է զգուշանալ եկող տարի, դա նախկինում արված սխալները կրկնելն է և մարդկանց հանդեպ չափազանց շատ վստահությունը:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ դեկտեմբերի 22-հունվարի 20
Այծեղջյուրները կարող են ցանկացած անհնարին բան անել, սակայն եթե դրա համար երկար ժամանակ չի պահանջվում: Սակայն 2021 թվականին անհրաժեշտ է լինելու երկար ու համառ աշխատել, սովորել սպասել:
Ֆինանսական խնդիրները կկարգավորվեն աշնան վերջ. պետք է միայն կշռադատել յուրաքանչյուր որոշում: Խորհուրդ է տրվում հատկապես մեծ ուշադրություն դարձնել առողջությանը:
ՋՐՀՈՍ հունվարի 21-փետրվարի 19
Տարվա սկզբին ջրհոսների մոտ ցանկություն կառաջանա փոխել ամեն ինչ թե՛ առօրյայում, թե անձնական կյանքում, թե՛ նույնիսկ աշխատանքի մեջ: Սակայն աստղերը խորհուրդ են տալիս թողնել բոլոր փոփոխությունները մինչև գարնան վերջ:
Առաջին հերթին տարվա խորհրդանիշը չի սիրում շտապողականություն, երկրորդ հերթին հենց մայիսին հանգամանքները կդասավորվեն ամենահաջող կերպով, և ջրհոսներից մեծ ջանքեր չեն պահանջվի իրենց ուզածին հասնելու համար:
ՁԿՆԵՐ փետրվարի 20-մարտի 20
2020-ը հեշտ չէր ձկների համար. նրանք հասցրին ձեռք բերել և՛ փորձ, և՛ իմաստություն: 2021-ին ամենախելացի որոշումը կլինի պահպանել ողջ ձեռք բերվածը:
Ձկների հավասրակշռվածությունը ու հոգեկան հանգստությունը մեծ աջակցություն կգտնի Ցուլի կողմից և նրանց կբերի նոր հաջողություններ: Օգատակար կլինեն նոր ծանոթությունները, ճամփորդությունները: