Կապույտ Տարրաներով Nivea Կրեմն Իր Մեջ Գաղտնիքներ Է Թաքցնում, Որոնց Մասին Մենք Չենք Էլ Ենթադրում
Բոլորիս էլ ծանոթ է Nivea քսուկը, այն օգտագործում են թե կանայք, թե տղամարդիկ։ Սակայն պարզվում է, որ այն շատ ավելի լայն կիրառություն ունի, քան միայն ձեռքերը խոնավեցնելն է։
EnterTrain-ն իր ընթերցողին այսօր կպատմի, թե ուրիշ որ դեպքերում է այս քսուկը կիրառելի։
1. Ծերացման դեմ: Հենց որ զգաք, որ հայտնվում են առաջին կնճիռները, այդ հատվածներում քնելուց առաջ քսեք այս կրեմը. շատ շուտով արդյունքը կզգաք։
2. Մարմնի վրա հայտնվող սպիտակ բծերի դեմ: Սպիտակ բծերը կանխելու համար, որոնք հատկապես ցայտուն են դառնում հղիությունից հետո, օգտագործեք այս քսուկը։ Լավ քսեք այն հատվածներում, որտեղ նկատելի են դառնում բծերը։ Այս կրեմն ապացուցել է իր արդյունավետությունը և շատ ավելի էժան է, քան այդ նպատակով վաճառվող հատուկ յուղերը։
2. Աչքերի տակի շրջանակներ: Եթե ունեք աչքերի տակ շրջանակների խնդիր, ապա այդ հատվածներում ամեն օր քսեք Nivea կրեմը։
3. Շպարի հեռացում: Այս կրեմը հեշտությամբ հեռացնում է շխարը և նույնիսկ ջրակայուն կոսմետիկան։
4. Չոր արմունկներ: Իր խոնավեցնող հատկության շնորհիվ այս քսուկը հարմար է ձեր մարմնի բոլոր չոր մասերի դեմ պայքարելու համար։
5. Այրվածքների բուժում: Nivea կրեմը վայրկյանների ընթացքում կհանգստացնի այրված մաշկը և կազատի ձեզ բշտիկների ի հայտ գալուց։
6. Շրթունքների բալզամ: Այս կրեմն այնքան ունիվերսալ է, որ այն կարելի է նույնիսկ զգայուն հատվածների վրա կիրառել։ Շրթունքները լավ խոնավեցնելու համար օրական մի քանի անգամ քսեք այն շուրթերին։
Մանրամասն՝ այստեղ: