Ինչպե՞ս տղա երեխա ունենալ… Լավագույն մեթոդները
Տղա ունենալը որոշ զույգերի համար ուղղակի երազանք է:Իհարկե շատերը կուզեին ինքնուրույն ընտրել ապագա երեխայի սեռը: Այս հարցում կարող են օգնել և՛ ժողովրդական մեթոդները, և՛ նորարար տեխնոլոգիաները:Չնայած 100%-անոց արդյունք անհնար է ունենալ, բայց կարելի է ազդել այս գործոնի վրա: Պետք է իմանալ,որ երեխան իր ԴՆԹ-ն վերցնում է կիսով չափ մորից, կիսով չափ հորից:Կինը համարվում է XX քրոմոսոմի կրող,իսկ տղամարդը ՝ XY:Որպեսզի երեխան տղա լինի,պետք է տղամարդու կողմից փոխանցվի Y քրոմոսոմ:Այս գործընթացը բավականին բարդ է,սակայն դրա վրա կարելի է ազդել:
Չնայած այս ամենին պետք է հասկանալ,որ միանշանակ արդյունք ակնկալել պետք չէ:Միանշանակ երեխայի սեռը կարելի է իմանալ միայն արհեստական բեղմնավորման արդյունքում:Օրացույցը կօգնի տղա ունենալ:
Այս մեթոդի արդյունավետությունը փորձված է սերունդներով:Օրացույցը կօգնի մեծացնել տղա ունենալու և Y քրոմոսոմի՝ ձվաբջիջ հասնելու հավանականությունը:
Տղա ցանկացող զույգերը պետք է յուրահատուկ անձնական օրացույց ունենան,որտեղ պետք է նշվի մոր օվուլիացիոն ժամանակը:
Պետք նախ մտածել այն մասին,որ տղամարդու մոտ պետք է Y քրոմոսոմները ավելի ակտիվ լինեն:Դրա համար պետք է նվազեցնել սեռական հարաբերությունների քանակը մինչև շաբաթական 2 անգամ,իսկ բեղմնավորումից մեկ շաբաթ առաջ առհասարակ բացառել այն:
Պետք է նշել,որ տղա ունենալու համար կինը պետք է սեռական ակտից հետո 30 րոպե մեջքի վրա պառկած մնա:Կախված արգանդի վզիկի դիրքից տարբեր կանանց մոտ այս դիրքը տարբեր կարող է լինել:Պետք է այդ հարցում խորհրդակցել մասնագետի հետ:
Տղա ունենալու անձնական աղյուսակ
Արևելյան բժշկության մեջ միշտ օգտագործվել է հատուկ աղյուսակ տղա ունենալու համար:Այս ամենը կախված է մոր տարիքից:
Տղա ունենալու համար Լուսնի օրացույցը՝ այստեղ