Գեղեցկուհի հարսիկը, Սիրուշոյի երեխաները, Գոհարի չտեսությունը ու ցուցամոլությունը, Նանայի նոր սերը. աստղային շաբաթվա ամփոփում (տեսանյութ)
Starnews.am-ը շարունակում է ամփոփել շաբաթը: Նախորդ շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունը, ինչ խոսք, Գագիկ Ծառուկյանի որդու շքեղ հարսանեկան արարողությունն էր: Մինչ օրս համացանցը նոր տեսանյութեր և լուսանկարներ է հրապարակում այդ հարսանիքից: Իսկ Սոնա Ռուբենյանն էլ վստահեցնում է, որ 20.000 դոլար չի ստացել այդ հարսանիքին երգելու համար:
Իրենց հարսանիքի մասին որոշեցին հիշեցնել նաև Վարդուհի Վարդանյանի որդին և նրա կինը՝ հրապարակելով նոր լուսանկարներ: Ինչ խոսք, աստղերի քանակով նրանց հարսանիքն էլ չէր զիջում, թեպետ աստղերը միայն «հայրենական արտադրության» էին: Կնքահայրը և կնքամայրն էլ Լևոն Քոչարյանը և Սիրուշոն էին
Ի դեպ, Սիրոշոն սկսել է ներկայացնել տեսանյութեր նաև ընտանեկան արխիվից, մասնավորապես՝ երեխաների մասնակցությամբ: Թեպետ գաղտնիությունը դեռ պահպանվում է:
Երեխային կիսով չափ ցույց տալու սիրահար է նաև Մերի Մակարյանը: Ի տարբերություն նրանց՝ Սիլվա Հակոբյանն ամեն ձևով փորձում է իր երեխային հայտնի դարձնել, ավելին՝ Միլան շուտով նկարահանվելու է նրա տեսահոլովակում: Շաբաթվա աստղային փոքրիկներից է նաև Ռոբերտ Ծառուկյանը, ով անդադար հայտնվում է աստղային ծնողների սթորիներում:
Թե որքանով աստղային կմեծանան Օլգա Այվազյանի երեխաները, ժամանակը ցույց կտա, սակայն ուրախացնում է այն փաստը, որը ծնողների կորստից հետո երգչուհին օրերս կրկին մայրացավ:
Շաբաթն անկորուստ չէր նաև Զարուհի Բաբայանի համար. երգչուհին կորցրեց իր մայրիկին: Ավելի վաղ կորցրել էր ամուսնու հորը՝ հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչին: Երաժշտասերներն էլ կորցրին սիրված երգիչ Հովիկ Խաչատրյանին:
Ժամանակին հորը կորցրած Գաբին էլ արխիվային տեսանյութեր հրապարակեց հոր մասնակցությամբ: Երգչուհին հաճախ է խոսում իր կյանքի մեծագույն կորստի մասին:
Շաբաթն առանց մերկացողների չանցավ: Այդ առումով այս շաբաթ աչքի են ընկել բլոգեր, դերասանուհի Մաշը և երգչուհի Գայա Արզումանյանը:
Մինչ գեղեցկուհիները բացում էին իրենց մարմնի մասերը, որոշ գեղեցկուհիներ էլ երազում են ուրիշ տղամարդկանց մասին: Պարզվում է՝ սկանդալային մոդել Լյուսին սիրահարված է եղել Արամեին, իսկ երգչուհի Նանան էլ նոր է սիրահարվել, ասում են՝ պատրաստվում է ամուսնության:
Մինչ Հայաստանում սիրահարվում, ամուսնանում են, Գոհար Ավետիսյանն էլ ամուսնու հետ իր փողերն է ցոփ ու շվայտ վատնում: Նա այս շաբաթ աչքի ընկավ իր չտեսությամբ: Մեկ օրում հագուստի վրա 10.000 դոլար ծախսեց, հաջորդ օրն էլ եղբորը շքեղ մեքենա նվիրեց: Դե չենք մոռանում, թե որքան մանրամասն էր ներկայացրել հանգստի ծախսերը:
Բարի հանգիստ ձեզ, մենք շարունակենք աշխատել, դուք հանգստացեք ու երկուշաբթի նորից կկարդաք մեզ:
Իսկ եթե ուզում եք աստղային նորությունների մասին առաջինը տեղեկանաք, ապա հավանեք մեր ֆեյսբուքյան էջը, իսկ հուզիչ, սեքսուալ, բարի ու մանկական աստղային տեսանյութերին կարող եք հետևել մեր յութուբյան էջում: