Տեսեք, թե ինչպիսի գեղեցիկ լուսանկարներ է հրապարակում երգչուհի Մոնիկա Նազարյանն ամուսնու ու դստեր հետ
Մոնիկա Նազարյանի հրապարակած գեղեցիկ ընտանեկան լուսանկարները
Մոնիկա Նազարյանը մի քանի ամիս է, ինչ ընտանիք է կազմել, իսկ բոլորովին վերջերս երգչուհին նաև բալիկ է ունեցել, ինչը հիմնովին փոխել է նրա կյանքն ու ընտանեկան առօրյան։ Երևում է, որ երգչուհին մեծ երջանկությամբ է վայելում իր մայրությունը։
Մոնիկան վերջերս չի խուսափում նաև ամուսնու լուսանկարները հրապարակելուց։ Նա լուսանկարներ է տեղադրում, որոնցում երևում են, թե նա ինչպես է ժամանակ անցկացնում իր բալիկի հետ։
Մոնիկայի առաջնեկը դստրիկ է, ում ծնողները որոշել են Վիկտորյա հաղթական անունը տալ՝ ակնկալելով առաջիկայում վայելել Վիկտորիայի հաղթանակները։
Մոնիկան նաև մի լուսանկար է վերջին շրջանում հրապարակել, որտեղ երևում է, թե նա ինչպես է ամուսնու հետ զբոսանքի դուրս հանել իրենց բալիկին։ Նա լուսանկարը վերնագրել է՝ ընտանեկան։
Լուսանկարներից երևում է նաև, որ Մոնիկա Նազարյանը սիրում է սպիտակ գունային երանգավորումը, քանի որ հաճախ է կրում ճերմակ հագուստ
Ավելին՝ այստեղ