Աստղագուշակ ապրիլի 28-ի համար

Խոյ. Օրը հաջող է դասավորվում և ձեզ հնարավորություն տալիս դրսևորվել լավագույն կողմերով: Դուք շանս ունեք վաղուց ձեզ համար հետաքրքիր մարդու համակրանքը նվաճելու, կամ էլ` գտնել նոր երկրպագուներ: Օրը հարմար է իրաբավանական հարցեր լուծելու, իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ շփումներ ունենալու համար: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար բացվում են նոր գործնական հեռանկարներ:

Հարմար օր է ուղևորությունների համար, այդ թվում և` արտերկրյա, ինչպես նաև հեռվից եկած մարդկանց հետ շփումների, էկզոտիկ խոհանոցով ռեստորաններ այցելելու, էթնիկ ոճի իրեր գնելու համար:


Ցուլ. Հիանալի օր է բանակցությունների և ցանկացած կարևոր հարցերի շուրջ քննարկումներ անցկացնելու համար: Կարելի է տեսակցություններ նշանակել այնպիսի մարդկանց հետ, ում վրա դուք ցանկանում եք լավ տպավորություն թողնել: Ցանկալի է հասարակական կյանքում և բարեգործական միջոցառումներում ձեր ակտիվ մասնակցությունը: Դուք նաև շանս ունեք գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը և ստանալ նրանց աջակցությունը:



Հարմար օր է փորձի փոխանակման, ուրիշների գաղափարները քննարկելու, կոնֆերանսներում և սեմինարներում մասնակցելու համար: Բաց մի թողեք ինչ-որ նոր բան սովորելու, մտահորիզոնն ընդլայնելու հնարավորությունը:

Երկվորյակներ. Գործեք վճռական` դա կլինի հաջողության հասնելու ձեր գլխավոր գրավականը: Որքան էլ որ պահերով անբարենպաստ թվա ստեղծված իրավիճակը, չհանձնվեք` խնդիրները լուծելու ձևերը միևնույն է` կգտնվեն, դրա հետ մեկտեղ էլ, ընկերները հաստատ ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Անձնական հարաբերություններում ոչ միայն կարելի է, այլև` անհրաժեշտ է նախաձեռնություն դրսևորել:

Օրվա ընթացքում ամեն կերպ խուսափեք գերհոգնածությունից` այն կարող է խրոնիկ հիվանդությունների պատճառ դառնալ: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների նոր հրապույրներ և հետաքրքրություններ կառաջանան:

Խեցգետին. Այսօր լուրջ խնդիրները կարող են ծագել այն բանից, որ դուք առաջնորդվում եք զուտ ձեր սեփական շահերով և սեփական կարծիքով, բոլորովին հաշվի չառնելով շրջապատի ցանկությունն ու փորձը: Հարաբերությունները կարող են փչանալ լրջորեն և երկարատև, եթե  դուք նրբանկատ և ուշադիր չլինեք:

Անբարենպաստ օր է ուսման համար, նոր տեղեկատվությունը վատ է յուրացվում, դուք դժվարությամբ եք կարողանում վերլուծել ստացված տեղեկությունները: Ցանկալի չէ աշխարհիկ միջոցառումների այցելելը, իսկ եթե այդտեղ գտնվել այնուամենայնիվ անհրաժեշտ է` հատուկ ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին:

Առյուծ. Այսօր ձեզ սխալներից ու վրիպումներից խուսափել կօգնի մանրուքները նկատելու ձեր ունակությունը` անգամ այնպիսի մանրուքները, որոնք շրջապատին բոլորովին անէական են թվում, իսկ ձեզ համար դրանք կարող են կարևոր դեր խաղալ: Ցանկալի չէ գործ ունենալ ազդեցիկ մարդկանց հետ, քննարկել գործնական պլաններ` վտանգ կա, որ դրանք կիրականացեն առանց ձեր մասնակցության: Խոշոր նախագծերի ավելի լավ է մոտ չգալ, սահմանափակվելով ընթացիկ խնդիրների լուծմամբ: Դուք դժվարությամբ եք ճիշտ կարծիք կազմում շրջապատի մասին, այնպես որ նոր ծանոթությունները դժվար թե հաջողված լինեն:

Կույս. Դուք լի եք կենսական եռանդով, որը ոչ միշտ է հաջողվում ուղղորդել խաղաղ հունով: Նյարդային լարվածությունը շատ բարձր է, իսկ ձեր գործունեությունն էլ` փոքր-ինչ քաոսային: Ինչ-որ լուրջ հաջողությունների հնարավոր կլինի հասնել միայն այն դեպքում, եթե ձեր գործողությունները վերահսկի որևէ խելամիտ ու փորձառու մարդ:

Վատ օր չէ ֆինանսական առումով` հնարավոր են դրամական մուտքեր, չի բացառված նաև հին պարտքերի վերադարձ: Բարենպաստ օր է գործարքներ կնքելու, անշարժ գույք ձեռք բերելու, բնակավայրը կամ աշխատանքը փոխելու համար:

Կշեռք. Այսօր ձեզ չեն վախեցնում ոչ’ դժվարությունները, ոչ էլ խոչընդոտները, և դուք դրանք հեշտությամբ հաղթահարում եք նպատակին հասնելու ճանապարհին: Ծագում են գերազանց գաղափարներ, որոնք հնարավոր կլինի իրականացնել մոտ ապագայում: Դուք ոչ միայն հիանալի կարգավորում եք սեփական գործերը, այլև` հաճույքով օգնում շրջապատին: Օրը հարմար է  գնումների համար, ընդ որում դուք ոչ միայն իրեր ձեռք կբերեք ձեզ համար, այլև` մտերիմների, քանի որ այսօր ձեզ ճաշակը ձեզ չի դավաճանում, և ընտրության մեջ էլ հաստատ չեք սխալվի: Օրը լի է անակնկալներով, հիմնականում` հաճելի:

Կարիճ. Սա  ամենաթեթև և հաջող օրերից չէ, սակայն նաև այն չի նշանավորվի լուրջ խնդիրներով: Ստիպված եք լինելու զբաղվել մի քանի գործով միանգամից, ընդ որում, քանի որ դրանք բոլորն էլ ուշադրություն և կենտրոնացվածություն են պահանջում, որոշ ժամանակ անց, դրանք գլուխ բերելուց հետո, ուղղակի ուժասպառ կլինեք: Ամենաբարենպաստ օրը չէ նաև գործնական բանակցությունների համար` ձեզ համար դժվար է լինելու ընտրել խոսակցության ճիշտ տոնայնությունը, ընդհանուր հայտարարի գալ: Ցանկալի չէ գործարքներ կնքել, որոնք կապված են անշարժ գույքի և ցանկացած տեսակի խոշոր ունեցվածքի հետ:

Աղեղնավոր. Հանգիստ և հաճելի օր է, որը ձեր առջև բացում է հետաքրքիր հնարավորություններ: Ձեր գլխավոր խնդիրն է լինելու նկատել դրանք և բաց չթողնել շանսերը: Ժամանակի հետ աճում է կենսական ներուժը, ընդ որում նախանձել կարելի է ոչ միայն ձեր եռանդին, այլ այն բանին,  թե ինչպես եք դուք կարողանում այն ուղղորդել խաղաղ հունով: Ձեր հաջողությունները բարձրացնում են ինքնագնահատականը և համապատասխանաբար էլ` տրամադրությունը:

Օրը հարմար է առկա խնդիրների շուրջ հանգիստ վիճակում մտորելու համար` դուք հաստատ կգտնեք դրանց լուծման տարբերակները:

Այծեղջյուր. Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք ոչ միայն լեզու գտնել շրջապատի հետ, այլև` նրանց աջակցությունը ստանալ: Օրը բարենպաստ է նաև համատեղ նախագծերի վրա աշխատել սկսելու համար: Բեղմնավոր համագործակցությունը կարող է ծառայողական սիրավեպի սկիզբը դնել:

Դուք ձեր առջև նոր նպատակներ եք դնում, կառուցում պլաններ և վերանայում եք գերակայությունները: Օրվա իրադարձությունները կհուշեն, թե որ ուղղությամբ պետք ջանքեր թափել, որպեսզի լավագույն արդյունքների հասնել: Հաճելի կանցնել ուղևորությունները:

Ջրհոս. Գերազանց օր է հրապարակային ելույթների, աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: Ձեզ կհաջողվի նվաճել նոր ծանոթների համակրանքը, հեշտության կհաստատեք նոր  և հետաքրքիր կապեր, որոնք գործնական առումով լուրջ հեռանկարների հնարավորություններ կբացեն; Չի բացառված նաև ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ:

Փաստաթղթերի հետ աշխատելիս անհրաժեշտ է հստակություն, ճշգրտություն և մանրուքների նկատմամբ խիստ ուշադիր վերաբերմունք: Օրը բարենպաստ է ձեռագործության, խոհարարական փորձարարությունների համար: Տան գործերը ձեզ այսօր ձանձրալի չեն թվա:

Ձկներ. Հաջող և խոստումնալից օր է, և դուք էլ հիանալի կարգավորում եք բոլոր այն գործերը, ինչին ձեռնամուխ եք լինում: Կարելի է նոր, այդ թվում և բարդ գործեր ձեռնարկել` անհաջողությունների չվախենաք: Լավ են անցնում բանակցությունները, կարելի է ստորագրել կարևոր փաստաթղթեր և կնքել գործարքներ:

Մտերիմների հետ հեշտությամբ եք լեզու գտնում, և անգամ այն դեպքեում, երբ քննարկման առարկա են դառնում հակասական ու տհաճ հարցեր, միևնույն է` վեճեր ու վիրավորվածություն չի առաջանում: Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր հատկապես արժե հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը
website by Sargssyan