Ինչո՞ւ Իննան որոշեց խոսել Հայկ Պետրոսյանից բաժանման մասին միայն նրա ամուսնությունից հետո. ի՞նչ հարաբերություններ ունի Զիրոյանի հետ հիմա (տեսանյութ)

ավելին 

Լռակյաց հայ հայտնիները, ովքեր հիմնականում չեն սիրում խոսել, չեն սիրում պատմել իրենց անձնականի, իրենց կյանքի մասին ու փորձում են մնալ դերասանական աշխատանքի շրջանակներում, անձնական կյանքի հետ կապված յուրաքանչյուր հարցի պատասխան պահում են ամենառիսկային պահին:

Տրամաբանական է նման գործելաոճը, քանի որ ինչքան փակ ես մնում, այնքան հանրության համար ավելի հետաքրքիր ես դառնում ու ամենավատ պահին, երբ բացվում ես, դառնում ես ամենաքննարկվողը:

Լռակյաց հայ հայտնիների շարքում իր ուրույն տեղն ունի Իննա Խոջամիրյանը, ում անձնական կյանքի մասին տեղեկանում ենք ամենավերջում՝ ինչ-որ լուսանկարով կամ տեսանյութով:

Օրինակ՝ Հայկ Պետրոսյանի հետ նշանադրության մասին տեղեկատվությունը նա հայտնեց լուսանկար հրապարակելով և նշելով, որ ամուսնության առաջարկությանը դրական պատասխան է տվել: Իննան լուսանկարի միջոցով ցույց տվեց նշանադրության մատանին:

Ինչպես բնորոշ է Իննային, նա այնուհետ լռեց շատ երկար: Որոշ ժամանակ անց, առանց որևէ խոսք ասելու, նա հեռացրեք այն բոլոր լուսանկարները ու  հրապարակումները, որոնք կարող էին տեղեկատվություն տալ իր և Հայկի կապի մասին:

Անցան ժամանակներ, ու լռակյաց աստղի ինստագրամում սկսեցին հայտնվել լուսանկարներ դերասան Վահե Զիրոյանի հետ: Լուսանկարները «փաթեթավորվում» էին իբր նկարահանումների հրապարակումներից արված լուսանկարներ, բայց պարզ երևում էր, որ նրանց մեջ որևէ կապ կար:

Բոլոր կասկածները, իհարկե, միանգամից հաստատվեցին, երբ օրերից մի օր Իննային բնորոշ ոճով հայտնվեց մի տեսանյութ, որտեղ Զիրոյանը երգ էր նվիրել Իննային՝ նրա ծննդյան օրվա առթիվ, իսկ երգն այն մասին էր, թե Իննան իրենն է, և Իննայի սիրտը պատկանում է հենց իրեն: Իհարկե, ինչպես միշտ որևէ ավել բացատրություն չկար, այդքանով սահմանափակվել էին:

Պետք է փաստել, որ այդ տեսանյութից հետո զույգն այլևս չէր թաքցնում իրենց կապը՝ հրապարակելով սիրահար զույգին բնորոշ լուսանկարներ: Այս անգամ էլ ամեն ինչ գնաց այն սցենարով, որով միշտ շարժվում է Իննան:

Մի օր առավոտյան նրա ինստագրամում վերացավ Զիրոյանի «հետքը» ու էլի առանց բացատրության ու  առանց որևէ խոսք ասելու: Դեպքից հետո դերասանը և դերասանուհին իրենց սթորիներում փորձում էին ցույց տալ, թե որքան անհոգ են երկուսն էլ, ավելին՝ Իննան ժամանակ առ ժամանակ ֆոտոշարքեր էր ներկայացնում՝ որևէ խորհրդավոր մակագրությամբ:

Իսկ այսօր լռակյաց դերասանուհին, ով պատվից վեր է համարում իր հետևորդների հետ կիսվել իր անձնականով ու ամեն ինչ թողում է նրանց ենթադրությունների վրա, որոշեց խոսել: Կայքերից մեկին տված հարցազրույցում Իննան որոշել է բացել սիրտն ու հոգին ու հուզումնառատ դարձնել իր անձնական կյանքն ու հանրությանը ներկայացնել ողջ իրականությունը:

Ամենաքիչը զարմանալի է դերասանուհու  ոճի կտրուկ փոփոխությունը, բայց պետք է փաստել, որ նա կարողացավ իրեն դարձնել ամենաքննարկվող արտիստը հենց այդ մեկ հարցազրույցով: Նա ամենառիսկային ու ամենաճիշտ պահին խոսեց այն ամենի մասին, ինչ հարկավոր է հիմա հանրությանը: Զարմանալի է, թե ինչու է Իննան հիմա որոշել «աղմկել», բայց ինչպես ասում են, եթե պետք է խոսեր, ավելի ճիշտ կլիներ ի սկզբանե հարգեր իր հետևորդներին ու միշտ անկեղծ լիներ նրանց հետ, կամ էլ երբեք չխոսեր՝ ապացուցելով, որ իր անձնական կյանքը ինքը չի թաքցնում հանուն հետագա ճիշտ PR, այլ իրոք ցանկանում է, որ իրեն միայն որպես դերասանուհի ընդունի հանրությունը:

Starnews-ը փորձեց կապ հաստատել Հայկ Պետրոսյանի հետ՝ հաշվի առնելով, որ Իննան առաջին անգամ խոսել է իրենց բաժանման մասին միայն հիմա, երբ Հայկն ամուսնացել է, սակայն նա անպատասխան թողեց մեր զանգերը:

Գրեթե նույն պատկերն էր նաև Զիրոյանի դեպքում, նրա հետ էլ կապ հաստատեցինք, սակայն նա ասաց, որ չի կարող խոսել:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan