ավելին

 

Starnews-ը պրոդյուսեր, դերասան, շոումեն Արմեն Պետրոսյանի՝ Մենչի դստերը՝ Էլինային անդրադառնալու առիթներ ունեցել է:

Էլինան երիտասարդ դիզայներ է, ով բավական ակտիվ է Ինստագրամում: Նա հաճախ է հրապարակումներ անում իր սիրելիի հետ, մասնավորապես՝ ներկայացնում է իրենց առօրյան, ռոմանտիկ պահերը, այդ թվում՝ սիրելիի կողմից ստացված շքեղ ծաղիկները:

Էլինան իր եւ սիրելիի նոր լուսանկարն է հրապարակել եւ դրան կից գրել է. «Սիրո այլ տեսակ»:

Հավելենք, որ դստեր սիրելիի մասին Մենչը վերջերս հարցազրույցներից մեկում նշել էր, որ բավական դժվար է համակերպվել Էլինայի՝ ընտրյալ ունենալու մտքի հետ, ավելին՝ 4 օր չի քնել:

Մենչը հերքել է այն խոսակցությունները, որոնց համաձայն՝ դստեր սիրելին մեծահարուստի որդի է:

Մենչը նշել է, որ երբեմն քննարկում են իբրեւ թե Էլինան տվյալ երիտասարդի հետ է շփվում հանուն ԱՄՆ-ի քաղաքացիության, սակայն դա ըստ ՄեՆչի՝ անհեթեթություն է: