Մայա Պողոսյանի ծովափնյա լուսանկարը՝ Մալդիվյան կղզիներից
Մայա Պողոսյանը մեկնել է հանգստի, որտեղից հետեւորդների հետ կիսվում է ծովափնայ լուսանկարներով եւ տեսանյութերով։
Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը լողազգեստով է, կրում է նաեւ սպիտակ վերնազգեստ։ Մայայի մազերն արձակված են, առանց շպարի է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Ինչպես պարզ է դառնում նշումից, լուսանկարն արվել է Մալդիվյան կղզիներում։ Հրապարակումը նա չի մեկնաբանել։
Օրեր առաջ տեղադրված կադրերում Մայա Պողոսյանը կրում էր մարմինն ընդգծող, ուսերը բաց վարդագույն երանգի երկարափեշ զգեստ։ Նրա ալիքավոր մազերն արձակված էին, մեղմ շպարով էր։ Մայայի կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու փոքրիկ պայուսակը։ Հրապարակմանը կից նա հաճելի հանգստյան օր էր մաղթել բոլորին՝ գրելով․ «Թող այս կիրակին լինի ուրախ, անհոգ և շատ-շա՜տ սիրով լցված»։