Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի հարսանիքի բացառիկ լուսանկարները...
Այսօր դերասան Գարիկ Սաֆարյանի և երգչուհի Մաշ Իսրայելյանի հարսանիքն է: 4 տարի ընկերություն անելուց և հարսանիքը 3 անգամ հետաձգելուց հետո, զույգը որոշել է հարսանիքի համար ընտրել հուլիսի 24-ը: Գարիկն ու Մաշը հարսանիքի լուսաբանումը վստահել են Tert.am Life-ին, ներկայացում ենք պսակադրության բացառիկ լուսանկարները:
Զույգը պսակադրության համար ընտրել է Սուրբ Երրորդություն եկեղեցին, բայց ի սկզբանե ցանկացել են պսակադրվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որովհետև, ըստ Մաշի, այդ եկեղեցին իրենց համար մեծ նշանակություն ունի: Ընտրվել է Սուրբ Երրորդությունը, որովհետև երգչուհու հարսանեկան զգեստը ծանր է, եղանակը՝ շոգ, ուստի՝ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու աստիճաններով բարձրանալը բարդ կլիներ:
Հարսանիքի կնքահոր պարտականությունները ստանձնել է երգիչ Գևորգ Մարտիրոսյանը, որը զույգի վաղեմի ընկերներից է: Հարսանիքի ազաբը դերասան, երգիչ Կարեն Ասլանյանն է, իսկ հարսնաքույրը երգչուհի Նարե Գևորգյանը:
«Գևորգի մարդ տեսակը շատ ենք սիրում, բոլորը գիտեն, թե որքան լավն է: Շատ մտերիմ ենք իր ու կնոջ հետ: Գարիկն ասաց՝ ընտրենք այնպիսի կնքահայր, ում հետ, իրոք, մտերիմ ենք ու շփումից հաճույք ենք ստանում և նրան ընտրեցինք: Ինչ վերաբերում է հարսնաքրոջ ընտրությանը, նույնիսկ երբ Գարիկն իմ կյանքում չկար, որոշել էինք, որ Նարեն հարսնաքույրս է լինելու, որովհետև մտերիմ ընկերուհիս է: Հետո պարզվեց, որ Նարեն ու Գարիկը բարեկամական կապ ունեն: Կարենն էլ Գարիկի շատ լավ ընկերն է, վստահ եմ՝ ամեն ինչ լավ է անցնելու»,- ասաց Մաշը:
Զույգը նախընտրել է շքեղ հարսանիք կազմակերպել և մեծ խնջույք, մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: