Ընտրեք Ձեր սիրած ծաղիկը և իմացեք ինչ է պատմում այն Ձեր մասին

Եվ այսպես ընտրեք ծաղիկը ներկայացված տարբերակներից և ներքևում դիտեք թե ի՞նչ է նշանակում Ձեր ընտրությունը։ Եթե չեք գտնում Ձեր սիրած ծաղիկը, ուրեմն ընտրեք դրան ամենամոտ ծաղիկը։

1. Կակաչ

Կակաչ ընտրող մարդը՝ վառ և արտառոց անհատականություն է։ Կյանքը եռում է Ձեր մեջ։ Դուք ունեք բազմաթիվ տաղանդներ և ձգտումներ։

Կակաչն ունի արբեցնող հատկություն և Դուք, ինչպես կակաչի սերմերը, մնում եք բոլոր այն մարդկանց հիշողության մեջ, ով Ձեզ ճանաչում է։ Բացի դրանից, կակաչ ծաղիկը խորհրդանշում է երկար հիշողություն։

2. Իրիս

Իրիս նշանակում է «ծիածան»։ Նրանք, ովքեր ընտրում են իրիսը, ունեն բազմակողմ ստեղծագործական ձիրքեր, վառ պոտենցիալ և մեծ երևակայություն։ Այս ծաղկի ամենավառ սիրահարներից, կարելի է նշել Վան Գոգին։

Բացի դրանից, իրիսը խորհրդանշում է հարուստ հոգևոր աշխարհ։

Բայց իրիսի սիրահարներն ունեն նաև թույլ կողմեր։ Ձեր համար դժվար է յուրաքանչյուր համակարգն ու առօրյան, ամեն օրը Ձեզ համար պետք է լինի յուրահատուկ։ Դուք դժվար եք պահում Ձեր խոսքը, քանի որ չգիտեք թե վաղը քամին Ձեզ որ կողմ կտանի։

3. Վարդակակաչ (Тюльпан)

Վարդակակաչը՝ ճանապարհորդ ծաղիկ է, նրան տեղափոխել են երկրից երկիր և ամեն տեղ այն ամուր արմատներ է գցել։ Նույն կերպ, նրանք, ովքեր գերադասում են այս ծաղիկը՝ հարմարվող են յուրաքանչյուր միջավայրում և ունակ են ամեն տեղ ստեղծել իրենց հարմարավետությունը։

Նրանք, ովքեր ընտրում են այս ծաղիկը՝ շատ են սիրում ճանապարհորդել, բայց նրանք շատ ամուր են կապված իրենց տանն ու ընտանիքին։ Նրանք շփման մեջ հաճելի, մտածկոտ և շատ զգայուն մարդիկ են։

4. Վարդ

Իզուր չէ, որ վարդը ասոցացվում է սիրո և կրքի հետ։ Մարդիկ, ում գրավում է այս ծաղիկը՝ ռոմանտիկ են և նրանց զգացմունքները շատ խորն են։ Նրանք մարդկանց մակերեսորեն չեն վերաբերվում, այլ խորանում են յուրաքանչյուր հոգու մեջ և գտնում այնտեղ գեղեցիկը։

Իրականում՝ վարդի սիրահարները հնաոճ են, հաստատուն են զգացմունքներում և հավատում են մարդու մեջ ամենալավ կողմերին։ Սրանք մարդիկ են որ տեսնում են կայծ յուրաքանչյուրի մեջ և գրեթե միշտ երկրորդ հնարավորությունն են ընձեռում։

Բայց վարդն ունի նաև փշեր։ Բանը նրանում է, որ մարդիկ, որ ընտրում են այս արքայական ծաղիկը՝ պերֆեկցիոնիստներ են։

 

5. Շուշան

Գոյություն ունի լեգենդ, ըստ որի, Շուշանը առաջացել է բոլոր Աստվածների մայր՝ Հերայի կաթից։ Մարդիկ դարերով հարգանքով են վերաբերվել այս ծաղկին։ Այնպես էլ մարդիկ, ովքեր ընտրում են այս ծաղիկը մեծ հարգանք և վստահություն են վայելում շրջապատում։ Նրանք շատ բարի են, լավ խորհուրդներ են տալիս և կարողանում են ներել։

Բացի այս ամենից, այս ծաղիկը ընտրող մարդիկ ունեն անգերազանցելի ճաշակի և ոճի զգացում։

Այս ծաղիկը ընտրողները տարբերվում են հարաբերություններում հաստատակամությամբ։

6. Խոլորձ

Խոլորձը, ներկա պահին բավական պոպուլյար ծաղիկ է։ Բայց ինչն է հետաքրքրական՝ այն ընտրում են շատ օրիգինալ մարդիկ։ Ինչո՞ւ։ Որովհետև բնության մեջ գոյություն ունի խոլորձի ավելի քան 25 հազար տարատեսակ, ինչպես մարդիկ, որոնք նույնպես բազմատեսակ են։ Ամեն ոք, որ ընտրում է խոլորձը՝ նման չէ ոչ մեկին։

Խոլորձը դա փխրուն, միայնակ ծաղիկ է, որն ունի հարուստ արմատային համակարգ։ Այս ծաղիկը ընտրողները սիրում են միայնությունը, հարմարավետ են իրենց զգում իրենց մտքերի հետ, բայց ինչպես և ծաղկի արմատային համակարգը, ունեն ամուր կապեր հարազատների և ամենամտերիմ մարդկանց հետ։

7. Մանուշակ

Ըստ հնագույն առասպելի, հավերժահարսերից մեկին Ապոլոնից պաշտպանելու համար նրան վեր են ածել մանուշակի։ Այդ ժամանակներից, այս ծաղիկը խորհրդանշում է մաքրություն և ողջախոհություն։ Եթե Ձեզ գրավել է մանուշակը՝ Դուք զուսպ, պարզություն, բայց ոչ հիմարություն սիրող մարդ եք։

Բացի դրանից, մարդիկ, ովքեր ընտրում են մանուշակըը, հաճախ հասկացված չեն մտերիմների կողմից։ Ձեր զգացմունքները հաճախ են մնում չհասկացված և ոչ ճիշտ մեկնաբանված և այդ ամենն այն պատճառով, որ Դուք շատ եք փակվում Ձեր մեջ։

8. Երիցուկ

Երիցուկը փոքրիկ, անհոգ արև է, որը միշտ ժպիտ է առաջացնում։ Ծաղիկն ընտրողները սիրում են կյանքը և հաճույք են ստանում նրանից։ Նրանք գեղեցկություն են գտնում յուրաքանյուր իրադարձության մեջ և դասեր են քաղում ամեն ինչից։ Դա հրաշալի որակներ են։

Մի նայեք այս ծաղկի հասարակությանը։ Արտաքինը միշտ խաբուսիկ է։ Այս ծաղիկը խորհրդանշում է օր, արևածագ և լիարժեք կյանք։ Երիցուկը փակում է թերթերը գիշերը և բացում վաղ առավոտյան, այնպես էլ այն ընտրող մարդիկ՝ ամբողջ օրը լի են ուժով և էներգիայով, բայց նաև գիտեն զվարճանքներում իրենց չափն ու սահմանը։

 

Շարունակությունը

 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan