Ի՞նչ դնել դրամապանակի մեջ հարստության ու բարեկեցության համար
Բոլոր ժամանակներում մարդիկ մոգական արարողություններ են արել, որոշակի կաննոների և նշանների են հետևել, որպեսզի փողին ճանապարհ բացեն դեպի տուն։ Ինչ է պետք անել, որպեսզի ֆինանսների մերտունը բոլոր առումներով հարուստ ներքին պարունակություն ունենա։ Եկեք պարզենք Positive-ի հետ միասին։
Դրամապանակն առնելուց անմիջապես հետո դրա մեջ պետք է փող դնել և պատկերացնել, որ դրա մեջ այն շատ է լինելու և միշտ։ Փողերը պետք է դասավորել մի ուղղությամբ, արժանավայել, պետք չէ դրանք ծալել։ Որպեսզի դրամապանակը դեպի իրեն փող բերի, այն երբեք չպետք է դատարկ մնա։ Դրամապանակում նաև բանկային քարտեր է կարելի պահել, միայն թե ոչ կրեդիտային։
Իսկ բացի փողից, ի՞նչ թալիսմաններ է պետք պահել դրամապանակում։
Բաժանմունքներից մեկում կարելի է դրել հետևյալ թալիսմանները.
• Երջանիկ թղթադրամ. օրինակ, հարուստ մեկից ստացված գումարից մնացած։ Ընդ որում, պետք է զգույշ լինել այն փողերի հետ, որոնք դուք շահել եք, կամ գտել եք։ Այդ դեպքում պետք հետևել, թե ինչպես է ձեր բյուջեն արձագանքում նման փողերին։
• Հազվագյուտ կոլեկցիոն մետադադրամ կամ թղթադրամ։
• Թղթադրամ, որի սերիական համարի վերջում կա 8 թիվը։ Հրաշալի կլինի, եթե բացի 8–ից, առկա լինեն նաև 3 և 9 թվերը։
• Դարչինի փայտիկ։
• Լոբազգիներից ինչ–որ մի բան, հենց լոբու հատիկ. այն պահպանում է փողերը։
• Թարմ կամ չորացրած անանուխ, կամ դրա նկարը։ Դրա փոխարեն կամ որպես հավելում տերևներին կարելի է մի քանի կաթիլ անանուխի եթերայուղ կաթեցնել։
• Խոզի կաղինը նույնպես նյութական էներգիա է կենտրոնացնում։
• Ամանորի սեղանին դրված ձկան թեփուկ։
• Կարմիր թելով կապված չինական երեք մետաղադրամ։
• Վեներայի և Յուպիտերի խորհրդանիշները (աստղաբանության մեջ դրանք հարստություն են խորհրդանշում)։
• Փոքրիկ հայելի, որը կբազմապատկի ձեր ունեցածը։ Կարևորը չմոռանաք այն հանել, երբ դրամապանակը դատարկ է։