Սաթենիկ Հազարյանի հետ դժբախտ պատահար է տեղի ունեցել

Սաթենիկ Հազարյանը օրերս նշել է ծննդյան տարեդարձը: Հոբելյարի հետ խոսել ենք տոնական օրվա, ամառային հանգստի եւ այս շրջանի զբաղվածության մասին:

«Շատ եմ սիրում ծննդյանս օրը։ Դեռ փոքր հասակից եմ սիրել շնորհավորանքներ լսել ու մինչեւ հաջորդ ծնունդ ապրել դրանցով։ Ծանոթ թե անծանոթ՝ բոլորից ստացած մաղթանքներն ու հետեւաբար նաեւ դրական առատ հույզերը բավական են ինձ մի ամբողջ տարի աշխատելու, ստեղծագործելու ու նոր կերպարներ ապրեցնելու համար»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սաթենիկը եւ ավելացրել,- «անչափ սիրում եմ անկակնկալներ․ խոսքն, իհարկե, դրական ու ջերմ անակնկալների մասին է, միշտ սպասում եմ դրանց։ Ծննդյանս նախօրեին մի միջոցառման էի, տուն եկա շատ հոգնած ու անչափ ուրախացա երեխաներիս մատուցած անակնկալից։ Տղաս՝ Ալենը, տանը տոնական տրամադրություն էր ստեղծել, տունը զարդարել էր, պատի մեծ գրատախտակին մաղթանքներ էր գրել, մոմերը շարել տորթի վրա ու շամպայնը ձեռքին սպասում էր, երբ մտա տուն։ Աղջիկս էլ՝ Լյուսին, թղթե սրտաձեւ բացիկ էր պատրաստել ու շնորհավորել։ Այդ ուշ ժամին միասին պարեցինք, ուրախացանք, գրկախառնվեցինք ու առավոտյան շատ մտերիմներով գնացինք Սեւան՝ օրն ավելի անմոռաց դարձնելու։ Նույնիսկ անձրեւոտ եղանակը չխանգարեց ինձ վայելել սիրելի օրս, իսկ ինձ սոցիալական ցանցերով ուղարկված մաղթանքները դեռ մի քանի օր կարդում էի ու պատասխանում»:Հանգստի մասին խոսելիս՝ Սաթենիկն ասաց. «Շատ բուռն աշխատանքային տարի ունենալուց հետո առաջարկ ստացա մեկնել Եգիպտոս՝ գովազդային արշավի։ Ներկայացրինք 10 էականորեն տարբերվող հյուրանոց ու շատ հիշարժան յոթ օր անցկացրինք Կարմիր ծովի ափին։ Երկարատեւ աշխատանքային օրեր էինք անցկացնում, բայց ես երջանիկ մարդ եմ, որ սիրում եմ աշխատանքս ու վայելում էի այնտեղ գտնվելու ամեն պահը։ Կարմիր ծովի հանգսությունը, գույնն ու էներգետիկան այնքան էին գրավել ինձ, որ չէի զլանում առավոտյան ժամը 5-ին արթնանալ՝ վայելելու ծովի հանդարտ ալիքները լուսաբացի առաջին շողերի տակ։ Ցերեկային նավարկություններն ու երեկոյան զբոսանքներն ափին էլ իրենց հերթին էին լցնում էներգիայի պաշարներս։ Ջրասուզման ժամանակ քիչ էր մնում խեղդվեի. ջրի տակ խելահեղ գեղեցկության ձկնային աշխարհ է, ես էլ կողքերս էի նայում ու հիացմունքս չէի կարողանում զսպել, բուռն արձագանք էի տալիս, մինչև որ եկան ու ասացին, որ, եթե շարունակեմ հիացական արտահայտություններս ջրի տակ, կսկսեմ ջուր կուլ տալ։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող անցավ։ Հիշում ու փայփայում եմ բոլոր հիշողություններն ու, իհարկե, ծովային նկարները»։

Այս շրջանը դերասանուհու համար աշխատանքային է: «Եգիպտոսից վերադառնալուց երկու օր անց մեկնեցի Դիլիջան՝ Ռոման Մուշեղյանի «Գարուն» ֆիլմում նկարահանվելու համար։ Ֆիլմի մասին դեռ պատմել չեմ կարող, բայց հոգատար ու ուժեղ մի երիտասարդ կնոջ կերպար եմ ներկայացրել։ Երեք օր անց էլ Ստեփանավանում սկսվեցին Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հիման ֆիլմի առաջին մասի նկարահանումները։ Օրեր շարունակ Ստեփանավանի չքնաղ բնության գրկում առիթ եմ ունեցել աշխատել պրոֆեսիոնալ անձնակազմի, հատկապես՝ գլխավոր կերպարներում հանդես եկող տաղանդավոր երեխաների հետ։ Մի կողմից ունեինք շատ հստակ ռեժիմ ու բավականին կազմակերպված էինք աշխատում, քանի որ մեզ հետ աշխատում էին նաեւ անչափահասներ, մյուս կողմից էլ՝ հետաքրքիր ու շատ էմոցիոնալ մթնոլորտ էր տիրում նկարահանման հրապարակում»,- նշել է Սաթենիկը:

Շարունակությունը

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan