«Միսս Տիեզերք Արմենիա» Մոնիկա Գրիգորյանը կալանավորվել է

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ «Միսս Տիեզերք» գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացրած Մոնիկա Գրիգորյանը 20 օրով մեկնել է ԱՄՆ։ ԱՄՆ հասնելուց հետո Մոնիկան ավելի քան 7 ժամ անցկացրել է օդանավակայանի Ոստիկանական բաժանմունքում։

Գեղեցկուհու տիտղոսակիրը պատմել է, որ Ոստիկանության մոտ կասկած է առաջացրել փաստը, որ ինքը 3 ամսվա ընթացքում երկրորդ անգամ է մեկնում ԱՄՆ, իսկ երբ իմացել են, որ հյուրանոց չի ամրագրել և ապրելու է ընկերուհու տանը, նրան տարել են բաժանմունք։

«Ես չգիտեի, որ այնտեղ հեռախոսս վերցնելու են, չգիտեի ինձ ուր են տանում, առանց ինչ–որ մեկին զգուշացնելու գնացի։ Հասա տեղ, պարզվեց հեռախոսն անջատում են, տեխնիկական բոլոր միջոցները վերցնում, պետք է գլուխդ կախ նստես, որևէ մեկի հետ չխոսես ու սպասես քո հերթին։ Թույլ չէին տալիս ընկերներիս զգուշացնեմ, թե որտեղ եմ։ Քանի որ մարդիկ շատ–շատ էին, իմ հերթը մոտ 6 ժամ հետո եկավ, թեև ինձ թվացել էր ընդամենը 2 ժամ է անցել։ Երբ կանչեցին հարցաքննության, նույն հարցերն էին տալիս, պարզապես խաչաձև, որպեսզի եթե ստում եմ, բռնվեմ։ Հարցաքննությունից հետո, երբ հասկացան, որ կասկածելի ոչինչ կա և թողեցին առաջ անցնել, մոտեցավ հայ ոստիկան, որը ևս սկսեց հարցաքննել ինձ, վերցրեց հեռախոսս, սկսեց ստուգել նկարները, կոնտակտները, հաղորդագրությունները, բայց ոչինչ չգտավ։ Հայ տղան ամեն ինչ խառնեց ու ևս մեկ ժամ մնացի այնտեղ, շատ դժվարությամբ ինձ առաջ թողեց, ինչից հետո մոտեցավ  ռուս ոստիկանը, որը ստուգեց ճամպրուկներս ու ասաց, որ 20 օրվա համար շատ հագուստ եմ բերել։ Պատասխանեցի, որ գրեթե բոլոր հագուստներս բերել եմ, որպեսզի ընտրեմ ինչ հագնել։ Նայեց, հետադարձ տոմսս ստուգեց ու դժվարությամբ ինձ  առաջ թողեց»,– պատմել է Մոնիկան։

Շարունակությունը

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan