«Տատու»-ի նախկին մեներգչուհին բռնաբարության է ենթարկվել
«Տատու» խմբի նախկին անդամ Լենա Կատինան պատմել է 11 տարեկանում սեռական բռնության ենթարկվելու մասին։
«Մինչև հիմա հիշում եմ նրա դեմքը։ Այնքան զզվելի էր․․․
Դա սարսափելի զզվելի էր։ Ես հիմա այդ մասին պատմում եմ առանց արցունքների, քանի որ աշխատել եմ հոգեբանի հետ։ Ես շատ երկար եմ աշխատել։ Պատրաստ եմ այդ մասին խոսել, որպեսզի օգնեմ մյուս դեռահասներին հաղթահարել այդ խնդիրը», - անկեղծացել է 36-ամյա երգչուհին НТВ-ի «Секрет на миллион» հաղորդման ժամանակ, որի ամբողջական թողարկումը եթերում կլինի օգոստոսի 28-ին:
Հիշեցնենք, որ «Տատու» երաժշտական խումբը ձևավորվել է 2000-ականների սկզբում, այդ ժամանակ խմբի մեներգչուհիներից Յուլիա Վոլկովան 14 տարեկան էր, իսկ Լենա Կատինան ՝ 15 տարեկան։
«Ես խելագարվել եմ» երգն ու նրանց դեբյուտային տեսահոլովակն ունեցել է պայթած ռումբի էֆեկտ ՝ արտիստներին ապահովելով համաշխարհային համբավ։
Պատանի աղջիկների հանրաճանաչության մասշտաբը ներկայացնելը իսկապես դժվար է, քանի որ դասընկերների փոխարեն նրանք սպասում էին համաշխարհային համերգների, որոնց ներկա էին բազմամիլիոնանոց երկրպագուների բանակներ: Զարմանալի չէ, որ ընդամենը չորս տարի անց արտիստներն արդեն երկիրը ներկայացրին «Եվրատեսիլ» մրցույթին, որտեղ ընդգրկվեցին լավագույն կատարողների եռյակում։
2009-ին Յուլիան և Լենան հայտարարեցին, որ դադարեցնում են աշխատանքը խմբում և սկսում են անհատական կարիերան: