Սիրանուշ Հարությունյան անուն, ազգանունը շատերին, գուցե, ոչինչ չասի: Քչերը գիտեն, որ սա Սիրուշոն իրական անունն է:
Starnews-ի Աստղային CV-ի այս անգամ անդրադարձել է Սիրուշոյին , ով դեռ փոքրուց, լինելով երգչուհի Սյուզան Մարգարյան և դերասան Հրաչյա Հարությունյանի դուստրը, արդեն վայելում էր իր հայտնիություն:
Մեծանալով արվեստագետների ընտանիքում Սիրուշոն էլ իր կյանքն ու գործունեությունը կապեց արվեստի հետ: Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից՝ երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։
Սիրուշոյի երաժշտական ոճն արտացոլում է հայկական ավանդական և ժամանակակից, արտասահմանյան երաժշտության համադրությունը։ 9 տարեկանում նա ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Սիրուշոյի երաժշտական կարիերան շատ արագ վերելք ապրեց և դա պայմանավորած չէր նրա հայտնի ծնողներով: Սիրուշոն ինքն էլ ապացուցեց, որ կարող է ինքնուրույն ամենին հասնել:
2005 թվականի ազգայի երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ «Շերամը» ճանաչվեց տարվա ալբոմ, իսկ Սիրուշոն՝ տարվա լավագույն երգչուհի: 2008 թվականին Սիրուշոն ընտրվեց «Եվրատեսիլ 2008»-ի հայաստանյան պատվիրակ։ Նա ելույթ ունեցավ «Քելե, Քելե» երգով, որի համահեղինակը կանադահայ երգահան Դերհովան էր։ Սիրուշոն իր երգով հաղթահարեց մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը, իսկ եզրափակիչ փուլում 199 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։
«Քելե, Քելե»-ն իսկապես հաջողություն բերեց նրան, այն կատարում էին անգամ եվրոպացիները: Մրցույթին մասկանցելուց հետո նա բազմաթիվ հրավերներ ունեցավ՝ ելույթ ունենալու տարբեր միջոցառումներին: «Եվրատեսիլից» հետո խոսակցություններ էին պտտվում, որ երգչուհի կիսաեզրափակչի ելույթը ձախողվել է:
2009 թվականի հունիսի 6-ին Սիրուշոն ամուսնացավ Լևոն Քոչարյանի հետ: Լևոնի հետ նրանք բավական երկար տարիներ է ճանաչում էին միմյանց: Անձնական կյանքի մասին խոսելիս՝ երգչուհին միշտ նշում է, որ Լևոնի հետ նրանք ընկերներ են և իրար շատ լավ են հասկանում: Այդ ժամանակ շատերը կարծում էին, որ երգչուհին ամուսնությունից հետո այլևս չի զբաղվի երգարվեստով, բայց Սիրուշոն հակառակն ապացուցեց:
Նա մինչ օրս էլ ստեղածագործում է և չի հեռացել երգարվեստից: Սիրուշոն երբևէ չի փորձել անձնականը խառնել ստեղծագործական կյանքի հետ և մինչ օրս նա չի հրապարակել երկու որդիների լուսանկարները: Չնայած նրանց հետ սթորիներ հրապարակել է, բայց այնպես որպեսզի չերևա նրանց դեմքը: Երգչուհին նշել է, որ չի ցանկանում նրանց փոխարեն որոշել:
Երգչուհուն միշտ հաջողվում է տարբերվել և նորարարություններ անել, նա ունի երկրպագուների բանակ, ովքեր անդավաճան են նրան: Իսկ նրա տեսահոլովակները և երգերը գրեթե միշտ ուղղված են Հայաստանը ճանաչելու, պատմությունը քարոզելու, իսկ հարցազրույցներում բացի գործուներությունից, երգչուհին միշտ խոսում է հայրենիքի մասին: