Պատերազմից 10 ամիս անց գտնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսեյ Ասրյանի դին

Պատերազմից 10 ամիս անց գտնվել է 44-օրյա պատերազմի մասնակից Ալեքսեյ Արարատի Ասրյանի դին:

«Ալեքսեյ Արարատի Ասրյանը երկար որոնումներից հետո գտնվել է՝ հավերժացած ….
10 ամիս անդուլ սպասումներով օրեր մաշող ծնողներիդ համար տրվեց չսպասված վերջակետը: Դու մեռած էիր ողջերի մեջ և վերջին հույսը կարոտով տուն վերադառնալու տեսիլքով էր ապրեցնում: Դու երկրի և երկնքի միջև անվերջ պայքարի հորիզոնում էիր՝ իբրև շարունակվող մարտ, որ պարտությունից առաջ հաղթանակի երգ է ձոնում: Եվ ահա, քո կամքից անկախ, եկավ քո համբարձվելու ժամանակը: Ծնողներիդ 10 ամսվա խռոված հոգուն հանդարտություն բերեցիր, սիրելի Ալեքսեյ: Սպասելով խաբվելն էլ մի բան չէ: Եվ ո՞վ տարավ ձեզ սառնարյուն մահվան արահետով, ո՞ւմ դավադիր հրամանով, ո՞վ լքեց ձեր առաջնորդությունը՝ միայնակ թողնելով ձեզ անկուշտ բերանը բաց մահվան առջև, ո՞վ…. Եվ ո՞վ պիտի պատասխանատվություն կրի ընդամենը 2 ամսվա ծառայության անցած ժամկետայինների նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար…

 

Մահը քեզ ընկերակցել էր արդեն 10 ամիս, իսկ հայրդ չէր հավատում ոչ մի ԴՆԹ-ի թեստի պատասխանի: Անգամ Մոսկվա հասցվեց մասունքներդ՝ վերջնական ճշգրտման համար, ինչն էլ, ցավալիորեն հաստատվեց : Եվ գիտես ինչո՞ւ չէր հավատում, որովհետև հույսն էր ապրեցնում, քեզ տեսնելու, քեզ գրկելու վերադարձի հույսը, ինչը ինքնախաբեություն էր ընդամենը:

… Իսկ այսօր դու մի վերջին անգամ քո տան պատերի ներսում ես, չես եկել, բերել են… բերել են, որ կրկին տանեն՝ այս անգամ արդեն հավերժ… Կիսատ մտքերդ պահ տուր հիշողությանդ, սիրելի Ալեքսեյ, որ մշտագո երազներովդ կիսվես ծնողներիդ հետ, տեսածդ և չպատմածդ սեղմիր մտքիդ, որ հետո տեսիլքներովդ մորդ վառված հոգին հանդարտեցնես: Անսանձ կարոտը շուրթերիդ կպահես, որ հետո, երբ միանաս զինվոր-ընկերներիդ գնդին՝ թաթախես կարոտից ճաքած նրանց շուրթերը որդեկորույս մայրերի համբույրներով: Չպատմես նրանց այս չար իրականության մասին, տղա՛ս, որովհետև հերոս ընկերներդ հաղթանակի բերկրանքով են մարվել:

Ննջիր հանգիստ, հերոս, փարվիր ծվեն եղած հայրենի հողիդ, որպեսզի հողդ քեզանով ուժ առնի՝ նոր հերոսներ ծնելու համար ….»,- այս մասին գրում են «Մոնթեի Հայաստան» ֆեյսբուքյան էջում:

Շարունակությունը

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan