Տեսեք որտեղ և ինչպես է հանգստանում Անի Խաչիկյանը
«Գեղեցկուհի»․ Անի Խաչիկյանի լողափնյա կերպարը
Դերասանուհի Անի Խաչիկյանն իր միկրոբլոգի լսարանի հետ կիսվել է նոր լուսանկարներով, որոնք արվել են ծովափնյա հանգստի ժամանակ։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում երիտասարդ դերասանուհին կերպարանք է ընդունել լողափին։ Անին կրում է զոլավոր վերնաշապիկ, ջինսե կիսատաբատ, ինչն էլ ավելի է ընդգծել նրա գեղեցիկ կազմվածքը։ Նրա վարսերն արձակված են, առանց շպարի է։
«Մեկդ չասեց՝ սառոչկեդ ինչ լավնա Անի ջան չգիտեմ, չգիտեմ, աշխարհն էլ առաջվանը չի», — հրապարակմանը կից գրել է Անին, ինչին իրենց յուրօրինակ մեկնաբանություններով պատասխանել են նրա հետեւորդներն ու երկրպագուները։
Օրեր առաջ դերասանուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել որդու հետ։ Սեւ-սպիտակ կադրերում Անին ջերմ համբուրում էր որդուն։ «Միասին ամենուր»,- հրապարակումն անգլերենով մակագրել էր դերասանուհին։ Կադրերն արվել էին հանգստի ընթացքում: