ՖՈՏՈ. Ինչ կապ կա ՏիկՏոկից հայտնի Վիլենայի և Հայկ Սարգսյանի միջև

ՏիկՏոկում հայտնի Վիլենան Yerevan24.info-ին պատմել է մեծ թվով հետևորդներին գրավելու, իր տեսանյութերին՝ հայրիկի՝ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի վերաբերմունքի, անձնական կյանքի, ասեկոսեների և իր անձը իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ կապելու մասին: 

— Վիլենա, հանրությունը Ձեզ ճանաչում է ՏիկՏոկից, ինչպե՞ս եք կարողացել գրավել այդքան հետևորդներին:

— Սկզբում ես ՏիկՏոկ նկարում էի ամերիկյան ձայների ներքո, հայերը մտածում էին ամերիկացի եմ, չէին նայում: Մի անգամ առանց մտածելու հայկական հումորային տեսանյութ արեցի, մարդիկ սկսեցին գրել՝ «ո՞նց, ինքը հայ ա», «ամերիկացի ա, դիտավորյալ ա հայերեն խոսում, որ լայք հավաքի»…

Հետո հասկացա, որ չեն հավատում հայ եմ ու սկսեցի դիտավորյալ հայկական երգերի տակ տեսանյութեր նկարել, ու դա հետաքրքրեց մարդկանց և հետևորդներիս թիվը գնալով մեծացավ: Երևի թե գլխավոր պատճառն այն է, որ հայի արտաքին չունեմ:

— Ի՞նչ եք անում մյուս տիկտոկեռներից տարբերվելու և նրանցից առաջ անցնելու համար: 

— Առանձնահատուկ ոչինչ չեմ անում: Պարզապես, երբ ես նոր հայտնվեցի ՏիկՏոկում, այնտեղ արդեն հայտնի մարդիկ սկսեցին համախմբվել ու ինձ ծաղրող տեսանյութեր անել: Սակայն իրենք չէին էլ պատկերացնում, որ դրանով ինձ ոչ թե վատություն արեցին, այլ հակառակը և ես մի քանի օրում իրենցից առաջ անցա հետևորդների թվով:

— Ձեր հայրը ինչպե՞ս է վերաբերում Ձեր տեսանյութերին ու լուսանկարներին: Բազմիցս ասել եք, որ հաճախ հենց ինքն է նկարում Ձեզ:

— Երբ տեսանյութ եմ նկարում, նախևառաջ ցույց եմ տալիս ծնողներիս, նրանց թույլտվությունը ստանալուց հետո նոր հրապարակում եմ: Իսկ եթե առանց խորհրդակցելու եմ հրապարակում, ու հետո դա իրենց դուր չի գալիս, անմիջապես ջնջում եմ: Բայց քանի որ իմ երազանքն է հայտնի լինել՝ իրենք միշտ իմ կողքին կանգնած են այդ հարցում:

— Ի՞նչ քայլեր եք անում ոչ միայն ՏիկՏոկում, այլև ուրիշ ոլորտներում հայտնի դառնալու համար:

— Ինստագրամում էլ եմ գրանցված, յութուբում ևս որոշ չափով հետևորդ ունեմ: Հիմա սկսում եմ հայկական գեյմինգը, ինչը Հայաստանում մի քանի հոգի են անում և ոչ այնքան պրոֆեսիոնալ: Իսկ աղջիկ հայ գեյմեր չունենք, և ես կլինեմ առաջինը: 

Ամերիկայում գեյմինգը շատ զարգացած է, Հայաստանում էլ քիչ-քիչ զարգանում է, խանութներում արդեն տեսնում եմ գեյմինգի տեխնիկաներ, աթոռներ ու հասկանում եմ, որ այստեղ ևս մեծ տարածում է գտնելու:

— Ազատության հրապարակում տեսանյութ էիք նկարել և կից գրել 10 000-ի հոտ առնողները՝ նկատի ունենալով ընդդիմադիր հայացքներ ունեցող հավաքների մասնակիցներին: Նպատակը ո՞րն էր:

— Իրականում, իմ քաղաքական տեսանյութը հումորային էր, պարզապես մարդիկ չհասկացան: Եթե ես ուզեի քաղաքական երանգ տալ, ապա ուրիշների պես խոսքով կասեի ասելիքս: Ես ցանկություն չեմ ունեցել ոչ ոքի վիրավորել:

— Ձեր անձը սկսեցին կապել քաղաքականության մեջ գտնվող անձերի հետ, մասնավորապես՝ իմքայլական պատգամավոր Հայկ Սարգսյանի, ինչպես նաև Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հետ: Չե՞ք սրտնեղում դրանցից:

— Խոսակցություններ են տարածում, թե իբր ես այս կամ այն մարդու հետ եմ շփվում: Պետք է ասեմ, որ իրականում ես այդ մարդկանց չեմ էլ ճանաչում:

Շարունակությունը

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan