44-օրյա պատերազմում 18 զինծառայողների մահվան հանգամանքների գործով դատավարությունը մեկնարկում է. մանրամասներ դեպքից

44-օրյա պատերազմին զոհված շատ զինծառայողների մահվան հանգամանքներ դեռ մութ են մնում։ Մի շարք քրեական գործեր արդեն դատարանում են, տուժողների իրավահաջորդներն էլ սպասում են մեղադրյալի հետ առերեսմանը։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում սեպտեմբերի 7-ին տեղի կունենա  16 զինծառայողի եւ 2 սպաների զոհվելու դեպքի գործով դատավարությունը։ Մեղադրյալի աթոռին է փոխգնդապետ, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալ, փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։

Զինծառայողները մինչեւ պատերազմի սկսելը ծառայում էին Մեղրիի ու Ագարակի զորամասերում։ Պատերազմի սկսելուն պես տղաներին Արցախ են տարել։ Զինծառայողներից մեկի հայրն իմանալով, որ որդուն տեղափոխում են Արցախ, իր ավտոմեքենայով մեկնել է  որդու մոտ։ Հայրն ականատես է եղել, թե ինչպես են որդին ու ծառայակիցները զոհվում։

Հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացվել է հրաման՝ զորամասի անձնակազմը Հորադիզի շրջանից Տիլի գյուղ տեղափոխել։

Ըստ դատախազության՝ Ճանապարհին՝ Իշխանաձորում, Անդրանիկ Վերանյանը նկատել է, որ վաշտի անձնակազմը տեղափոխող «Ուրալը» կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված դրա շրջակայքում, իր մոտ է հրավիրել հրամանատարին, հրամանատարը հայտնել է, որ անօդաչու թռչող սարքի ձայն են լսել եւ ինքն էլ հրաման է տվել՝ ցրվել տարածքում ու պառկել գետնին։ Ըստ հաղորդագրության՝ Անդրանիկ Վերանյանն անձամբ լսելով օդում գտնվող ԱԹՍ-ի ձայնը, հրամայել է անձնակազմին նստեցնել ավտոմեքենան եւ շարունակել երթը՝ նշելով, որ ԱԹՍ-ն ոչ թե նրանց, այլ հակաօդային պաշտպանության զորքերի խնդիրն է։ 19 զինծառայողներ նստել են ավտոմեքենան ու շարժվել, 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալին», 18 զինծառայող զոհվել են, մեկը՝ մարմնական վնասված ստացել։

Զոհվածների մեջ է նաեւ 20-ամյա զինծառայող Արտաշես Խալաթյանը. նրա հայրը NEWS.am-ի հետ զրույցում պնդեց, որ զինվորների մահվան պատճառը Վերանյանի հրամանն է եղել։

«Ճանապարհին տեսել են, որ ԱԹՍ-ներ են երկնքում , վաշտի հրամանատար Տարոն Նիկողոսյանը իջեցրել է ավտոմեքենայից, պառկեցրել գետին։ Այդ ժամանակ եկել է փոխգնդապետ, զորամասի հրամանատարի մարտական գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը ու վիճաբանել Նիկողոսյանի հետ, թե ինչու են կանգնել։ Իրենք իրավիճակ են սարքում, թե իբրեւ գոյություն է ունեցել ավտոշարասյուն, որ երեխեքը այդ պահին շեղվել են շարասյունից եւ դուրս են մնացել շարասյան կազմից ու իբրեւ անպաշտպան են մնացել։ Ինքը հատուկ սպանություն է կատարել ,հասկանո՞ւմ եք։ Հետո ինքն ատկազ է գալիս, որ ես չեմ լսել, չեմ տեսել։ Նա այդ կարգի սրիկա է։ Մինչեւ օրս նա աշխատում է, շնչում է եւ ապրում է այդ դավաճան սրիկան»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Անդրանիկ Վերանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ռազմական դրության պայմաններում անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, որն անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ է առաջացրել:

Իսկ թե ի՞նչ նյութական հետեւանքների մասին է խոսքը, Հակոբ Խալաթյանը պատմում է. «Իրենց մեկնաբանելով՝ նյութական վնասը վերաբերում է բանակին, այսինքն՝ նյութական վնասը պատճառվել է բանակին. դրանք են՝ «Ուրալը, զենք-զինամթերքը, երեխեքի համազգեստները»։

Նշենք, որ Անդրանիկ Վերանյանը 2 ամսով կալանավորված է եղել, պահվել է «Վարդաշեն» քրեակատարողականում, այնուհետեւ նրա խափանման միջոցը փոփոխվել է եւ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրվել։

«Թողնում ենք ժողովրդին շատ հանգիստ, եթե հանկարծ զգանք, որ ինչ-որ խաղ լինի, իշխանությունը կկործանվի 100 տոկոս։ 18 համայնքը միանգամից կլցվի Կառավարության շենք»,- նշեց զոհված զինծառայողի հայրը։

Նշենք, երբ Մեղրիի գնդի հրամանատարն ազատվեց պաշտոնից, գնդի հրամանատարի պաշտոնակատար նշանակվեց Վերանյանը։

Ուշագրավ է այն, որ Վերանյանը պատերազմից հետո արժանացել է նաեւ շքանշանի։

Զոհված զինծառայողների իրավահաջորդները սպասում են սեպտեմբերի 7-ի կայանալիք նիստին. նրանք պահանջում են, որ դատական նիստերը նշանակվեն այնպիսի նստավայրում, որ բոլոր իրավահաջորդները կարողանան ներկա լինել։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan