Ո՞րն է քո սիրելի գույնը և ի՞նչ է այն նշանակում – թեստ
Կարմիր
Շատ հագեցած և՛ արյան, և՛ կրակի էմոցիոնալ գույն է: Այդ գույնի հետ են ասոցացվում պատերազմն ու վտանգը, բայց նույն ժամանակ նաև սերն ու կիրքը:
Կապույտ
Կապույտը պարգևում է հանգստություն և խաղաղություն և հենց այդ պատճառով օգտակար է համարվում հոգու և մարմնի համար: Այն ասոցացվում է հանգստության, կայունության և խորության հետ: Նաև այն խորհրդանշում է վստահություն, հավատարմություն, իմաստություն, հավատ և ճշմարտություն:
Դեղին
Հույսի և երջանկության խորհրդանիշ: Այն տալիս է ուրախություն և եռանդ: Բայց դրանց հետ մեկտեղ այս գույնը խորհրդանշում է նաև հիվանդություն և խանդ:
Կանաչ
Բնության գույնը: Այն խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն և պտղաբերություն, նաև անվտանգություն և հարստություն:
Վարդագույն
Նրբանկատ գույն: Ասոցացվում է քաղցրության, ապրումների և քնքշության հետ: Նաև այն կապում են նորածինների և քաղցր բամբակի հետ: Վարդագույնը խոսում է ինքդ քո և շրջապատի հանդեպ սիրո մասին: