Աղջիկը երբ գալիս է քեզ հարս, ինքստինքյան դառնում է քո աղջիկը․ մեկ-մեկ էլ կվիճեք, իսկ ով է ասել, թե մայր ու աղջիկ միշտ հաշտ են եղել

Աղջիկը երբ գալիս է քեզ հարս, ինքստինքյան դառնում է քո աղջիկը, Քո տղայի կեսը, ձեր տան լուսավոր կետը.. Ինչու՞ լուսավոր. Քանզի երեխան լույս է, իսկ նա դառնում է ձեր տան լույսը բերող ուժը Տղայիդ հարսանիքին մաքրության ու պարզության նշան ունեցող այդ սպիտակ զգեստը կրող էակը դառնում է քո տան անդամը: Քո ու քո ընտանիքի առաջ հաց դնողը, ջուր բերողը. Քեզ գործերում օգնողը. Քո տանը երջանկությունը կրկնապատկող էակը, քանզի որդիդ էլ մենակ չի լինելու․ Չէ որ քո տան ծաղիկը արդեն ուրիշի տունն է լուսավորություն տարել.. Իսկ նա՜ քո տղայի սիրած էակը եկել է քո տուն, որ քո տունը լցնի լույսով ու սիրով Ցանկալի է, որ իրեն քո աղջկա նման ընդունես. Որ նա էլ քեզ մոր նման վերաբերվի, ու քո կարիքը տանից դուրս գալուդ պահից զգացվի… Պետք է ընդունեք իրար. Հարգե՜ք թեկուզ և հանուն ձեր ճանաչած միակ տղայի ում երկուսդ էլ անչափ սիրում եք ու իր շնորհիվ է, որ միասին եք. Հիշիր այն դժվար օրը, երբ դուրս եկար քո տանից ու եկար ամուսնուդ տուն, դու էլ դարձար այդ ընտանիքի լույսը.. բայց, որքան դժվար էր սկիզբը.. Հիշիր սկեսուրիդ մունաթը, երբ չգիտեիր ինչ որ բան ու սովորեցնում էր ճիշտը..։ Դու մի արա այդպես, հանդուրժող եղիր, չէ որ քո դիմաց քո աղջիկն է Մեկ մեկ էլ կվիճեք, իսկ ով է ասել, թե մայր ու աղջիկ միշտ հաշտ են եղել. Բայց մի թող, որ հիասթափվի.. գուցե դեռ չի հարմարվել, աղջկադ նոր հարս գնացած ժամանակները հիշիր Ու որքան հաճելի է, երբ ընտանիքում կա սիրուն ընտանիք..։ Երբ կա հարգանք, սեր, ու փոխադարձ դրական զգացողություններ. Որքան գեղեցիկ է, երբ հարս ու սկեսուր չեն տարբերվում մորից ու աղջկանից։ Հղի կլինի, շուտով ձեր տան լույսին կյանք կշնորհի. ժպտա քո հղի հարսին, ինքն էլ կժպտա քեզ ամենագեղեցիկ ժպիտով քանզի երկու անձի փոխարեն է քեզ ժպիտ նվիրելու. Հղի կինը այնքան գեղեցիկ է անկախ իր տեսքից, քանի որ իր հետ միշտ անմեղ հրեշտակ է տանը պտտվում, իր փորիկից նա իր մայրիկի զգացողություններին է հետևում։ Մի նեղացրու իրեն, չէ որ քո փոքրիկ հրեշտակն է իր փորիկում բնակվում.. Սե՜ր ու միայն սեր է հղի կնոջը անհրաժեշտ լինում.. Ի վերջո երբ Աստված քո տուն լույս կուղարկի. Մի պահ էլ հարսիդ կժպտաս, հավատա, քո ժպիտը իրեն էլ ավելի կոգևորի, չէ որ դու տանը շատ ես պետք. Դու դեռ տատիկի ջերմությունն ու սերը պետք է նվիրես. Հիշիր, որ դու երբեք քո դերը չես զիջում հարսին. Որ լավ վերաբերմունքից խելացի հարսը երես չի առնում, հակառակը, քե՜զ ավելի շատ է հարգում ու սիրում.։ Հիշեք, որքան գեղեցիկ ու առողջ է մթնոլորտը տան, ու աննկարագրելի հեքիաթային է, երբ սերն է իշխում… Հարգեք ու ընդունեք միմյանց, հանուն ձեր սիրելի տղամարդու. Թող լույսը գա ձեր օջախ, լուսավորի ձեր տունը, իսկ դուք մնացեք մայրը էդ տան, ավելին, մեկ զավակ էլ ավելացրեք ընտանիքում.. Մեծից շատ բան է կախված, սովորեցրեք ինչպես են ընտանիքում սեր բերում.. 

Մանրամասն

 

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan