Շուշան Երիցյանը խաբո՞ւմ է. մոդելն այլ տղամարդու է ներկայացում որպես իր սիրելիի. ինչո՞ւ է նա թաքցնում իր իրական տղամարդուն
Մոդելը նշել է նաև, որ չի ցանկանում բացահայտել, թե որտեղից իրեն ֆինանսական նման հնարավորություններ:
Գաղտնիք չէ, որ Շուշանը հաճախ է պարծենում իր շքեղ կյանքով, ոչ պակաս շքեղ մեքենաներով, թանկարժեք հագուստներով և ամենահայտնի հանգստավայրեր այցելությամբ:
Ըստ մոդելի՝ ինքն ունի այլ աշխատանք, սակայն չի ցանկանում բացահայտել այն:
Ի դեպ, մոդելը հաճախ է խոսում, որ սիրելի ունի, սակայն նրա ով լինելը միշտ գաղտնի է պահում: Մեզ հետ զրույցում Շուշանը կրկին նշեց, որ չի ցանկանում այդ մասին խոսել. «Ես անձնականիս մասին ևս չեմ ցանկանում խոսել: Իմ կյանքում այնպիսի շրջան է, որ ես զերծ եմ ուզում մնալ հանրային քննարկումներից»:
Մեր աչքից չի վրիպել, որ Շուշան Երիցյանը հաճախ է հրապարակումներ անում, որոնցում առաջին հայացքից կարող ենք կարծել, թե իր սիրելիի հետ է, սակայն դա միայն առաջին հայացքից:
Երբ ավելի մանրամասն ենք ուսումնասիրում Շուշանի լուսանկարները, հասկանում ենք, որ դրանք համացանցից ներբեռնված լուսանկարներ են, սակայն հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Շուշանն այլ լուսանկարներով փորձում խաբել իր հետևորդներին՝ իբրև թե իր սիրելիին է ներկայացնում: