«Մա՛մ, եթե կաս դու, կամ նաեւ ես․․․»․ Դիանա Գրիգորյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին
Սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը կիսվել է ընտանեկան նոր լուսանկարով, որում պատկերված է իր մայրիկի հետ։
Իր Instagram-ում տեղադրված կադրում սցենարիստն ու նրա մայրիկը ջերմ գրկախառնված են։ Հրապարակմանը կից Դիանան շնորհավորելով մայրիկի ծննդյան օրը՝ գրել է․
«Հիշում եմ, երբ մայրս ասում էր, «այ, երբ կմայրանաս, կհասկանաս ինձ»…Մայրը միշտ չափից ավելի է տալիս, չափից ավելի անհանգստանում, զայրանում, խորհուրդներ տալիս, չափից ավելի Սիրում , այո Սիրում….Դարձա մայր մամ, բայց դու ինձ համար լավագույնն ես։ Քո հոգատարությունը, զավակներիդ ծայրահեղ նվիրվածությունն ու հիվանդագին սերը հերիքում է բոլորիս, թե՛ ինձ, թե՛ զավակներիս: Մամ ջան այսօր ի՛մ տոնն է, որովհետև ունեմ քե՛զ, որովհետև այսօր ծնվել ես դու՛ և Երանի ինձ, որ ունեմ քեզ, Տիրոջը միակ խնդրանքս, քեզ առողջ իմ կողքին տեսնելն է , ավել բան չեմ ուզում, ուզում եմ , որ ամեն օր աշխատանքից վերադառնալիս տուն, զգամ պատրաստածդ ընթրիքի անմահական բույրն ու տեսնեմ առողջ ժպիտդ, որն ամեն օր ինձ ճանապարհում և դիմավորում է:
Մա՛մ, եթե կաս դու, կամ նաև ես․․․»։