Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ պետությունն առաջին հերթին այն պետությունն է, որտեղ ընտանիքը պաշտպանված է, իսկ ապագան՝ հուսալի․ Նաիրի Սարգսյան Խորհրդատվություն արցախցիների ընտրական իրավունքի հարցերով. Արամ Պետրոսյան Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում եղանք մարզի տարբեր համայնքներում, հանդիպեցինք մեր համախոհների հետ. Նաիրի Սարգսյան Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Եթե մենք չանցնենք խորհրդարան, ոչ մի փոփոխություն չի լինելու. Մարուքյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր տարածքային գրասենյակի բացումը Աշտարակ համայնքում Խնձորեսկը ընտրում է փոփոխություն՝ Սամվել Կարապետյանի թիմի հետ. Փոփոխության համարը՝ 3 Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անում է, որ տարիներ անց չունենանք ատոմակայան՝ ձգձգելով նոր էներգաբլոկի կառուցումը. Էդմոն Մարուքյան Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանում երիտասարդությունը կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված մեծ հաղթանակի օրվան (տեսանյութ) «Ուժեղ Հայաստան» -ը Խնձորեսկում է (լուսանկարներ) Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ուժեղ թիմը Գորիսում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ «ՀայաՔվե» միավորման անդամները` «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների հետ միասին, նախընտրական քարոզարշավի շրջանակում Սյունիքի մարզում են
Փոփոխությունը գալիս է Ճամբարակ. Ուժեղ ՀայաստանՅաղդանցիներին ոչ ոք չի՛ կարող վախեցնել, յաղդանցին հստակ գիտի, որ Հայաստանին պետք է փոփոխություն, որը հնարավոր է Սամվել Կարապետյանի հետ. Անդրանիկ ԳևորգյանԵրևան են հասել նոր ավտոբուսներ (տեսանյութ)Ի՞նչ կլինի երբ փոփոխություն լինի Հայաստանում Սամվել Կարապետյանի հետԱյս ընտրությունը միայն քաղաքական չէ․ սա արժանապատվության հարց է․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի անուշադրության մատնված համայնքը. Նարեկ ԿարապետյանՌԴ նախագահը կմեկնի Չինաստան․ նախատեսվում է բարձր մակարդակի համատեղ հայտարարություն«Լուսավոր Հայաստանի» ուղերձը Մարգարայից Կայացավ «ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված` «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի պրեմիերանԻշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ ՀովհաննիսյանԵրբ անհրաժեշտություն առաջանա ՀՀ քաղաքացիները կկայացնեն ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշումը․ փոխվարչապետՆախընտրական հանդիպումները շարունակվում են Արագածոտնի մարզում․ հերթական կանգառը Թալինն է. Բարգավաճ Հայաստան Կուսակցություն ԱՄՆ-ն ձերբակալել է Իրաքի քաղաքացու՝ 20 ահաբեկչական հարձակումների և հարձակման փորձերին առնչություն ունենալու մեղադրանքովԹուրքիայի հետ սահմանը բացելուց առաջ Հայաստանը պետք է պատրաստել. «Լուսավոր Հայաստանը» Մարգարայում է Խոշոր հրդեհ Ստեփանավանում. այրվել է տան 3 սենյակը՝ գույքովԻրանի դեսպանատունը արձագանքել է Իսրայելին` «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթի ժամանակ իսրայելական հեռուստաալիքի կողմից Հայաստանն Ադրբեջանի դրոշով ներկայացնելունՆախընտրական նուրբ խաղը. ինչպես խուսափել Նիկոլի և նախկինների բևեռացումից. Էդմոն Մարուքյան Մեր երազանքը պարզապես գոյատևելը չէ. մեր երազանքն է, որ մեր ժողովուրդը ապրի բարեկեցության և միասնության մեջ. Նարեկ ԿարապետյանԲոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է․ իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն․ Վահե Հովհաննիսյան NYT․ Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր

Վատ լուր. Թոշակների բարձրացման մասին

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացնել թոշակները գրեթե «աստղաբաշխական» թվերով՝ մի ամբողջ 2 հազար 100 դրամով։ Սա, իհարկե, ուղիղ 100 անգամ պակաս է պատգամավորների աշխատավարձին ավելացած «ձեռքի ծախսից», բայց էլի քիչ չէ՝ տատիկ-պապիկները հաստատ կգնահատեն։ Տարիքային կենսաթոշակների բարձրացման հետ մեկտեղ՝ 3 հազար դրամով էլ բարձրանալու են զինծառայողների հաշմանդամության զինվորական թոշակները։ Իշխանությունների համար պոպուլիզմի հերթական դոզան ապահովող այս նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Բայց, ուսումնասիրելով նախագիծը, պարզ է դառնում, որ թոշակների բարձրացումը, իրականում, միֆ է։

Բանն այն է, որ կառավարությունը որոշել է հունվարի 1-ից 2 հազար 100 դրամով բարձրացնել նվազագույն կենսաթոշակի չափը՝ 26 հազար 500 դրամը հասցնելով 28 հազար 600-ի, իսկ բազային կենսաթոշակը, որը 18 հազար դրամ է, հաշվարկվում է արդեն աշխատանքային ստաժը, մնում է անփոփոխ։ Այսինքն՝ ամբողջ կյանքում պարապ նստած, երբեւէ չաշխատած քաղաքացիները կստանան 28 հազար 600 դրամ, իսկ, օրինակ, 20 տարվա ստաժ ունեցողը դրանից ընդամենը 5-6 կամ առավելագույնը 10 հազար դրամ ավելի կստանա, որովհետեւ կառավարությունը որոշել է խրախուսել միայն երկրին երբեւէ որեւէ օգուտ չտված պարապ զանգվածին, ոչ թե տարիներով աշխատած եւ հարկ մուծած, հավելյալ արժեք ստեղծած քաղաքացիներին։ Ընդ որում, այդ 2 հազար 100 դրամով ավելի թոշակ ստացողների թիվը բավականին քիչ է՝ մոտ 12-15 հազար շահառու կա, մինչդեռ Հայաստանում կա ավելի քան 460 հազար կենսաթոշակառու։ Այսինքն՝ կառավարությունն ընդամենը 15 հազար քաղաքացու թոշակի չափը գրոշներով ավելացնելով՝ վաղն իրեն փիառ է անելու, թե տեսա՞ք՝ մենք եկանք եւ թոշակները բարձրացրինք։ Ու ժողովուրդը մոռանալու է, որ նրանք եկած-չեկած՝ առաջինն իրենց աշխատավարձի չափն ու պրեմիաներն են տասնյակ, եթե ոչ հարյուր հազարներով ավելացրել։

Սոցապնախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին նպատակահարմար են գտել բարձրացնել առայժմ միայն նվազագույն կենսաթոշակը, քանի որ «կառավարության գերխնդիրը չէ նվազագույն կենսաթոշակը բարձրացնելը, կառավարության գերխնդիրը կենսաթոշակների չափերն ընդհանուր բարձրացնելն է»։

«Այսինքն՝ միջին կենսաթոշակն ավելացնելու խնդիր ունի եւ էդ խնդիրը պիտի լուծի առաջիկա հինգ տարվա ընթացքում։ Որպես մասնավոր լուծում այս մի տարվա կտրվածքով՝ առայժմ անդրադարձ է կատարվել միայն նվազագույն կենսաթոշակին»,-ասաց պաշտոնյան։ Նկատեցինք, որ սրանով կառավարությունը փորձում է իր օգտին դիվիդենտներ հավաքել, մինչդեռ պարզվում է, որ, իրականում, այնպես չէ, որ թոշակներն ամբողջությամբ բարձրանում են, միայն նվազագույն կենսաթոշակի չափն է մի փոքր ավելանում։ «Ես չգիտեմ՝ ով ինչ է ասում, ես տեղյակ եմ մեր հաղորդած տեղեկատվությունից, որտեղ շատ հստակ թվարկված է, թե որ կենսաթոշակներն են ավելանում։ Ես Ձեզ հետ կարող եմ քննարկել այն, ինչ այս պահին արված է, նախատեսվում է անել։ Իսկ թե ինչու է միայն նվազագույնը բարձրացել, այս պահին կառավարությունը նպատակահարմար է գտել բարձրացնել միայն նվազագույնը»,- ասաց Ա․ Գալստյանը։

Տիկին Գալստյանը չցանկացավ պատասխանել այն հարցերին, որոնցում կար քաղաքական ենթատեքստ, օրինակ՝ ինչո՞ւ են թոշակները բարձրացնում ընդամենը 2-3 հազար դրամով, իսկ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների աշխատավարձերն ու «ձեռքի ծախսն» ավելացնում հարյուր հազարներով։ «Մի բան խնդրեմ, էլի, ինձ քաղաքական ենթատեքստով հարցեր խնդրում եմ չտալ, ինձ տվեք մասնագիտական հարցեր, ես հաճույքով կպատասխանեմ։ Պարզ է, չէ՞, որ ես էդ հարցերին չեմ կարող պատասխանել։ Ես կենսաթոշակային ապահովության վարչության պետ եմ, ես այլ ոլորտների քաղաքականության վերաբերյալ, ըստ Ձեզ, կարո՞ղ եմ դիրքորոշում հայտնել կամ մեկնաբանություն տալ»,- ասաց նա։

- Լավ, տիկին Գալստյան, ես Ձեր տարիքը չեմ հարցնում, թեպետ վստահ եմ՝ շատ երիտասարդ եք, բայց ինչ-որ պահի Դուք էլ եք հասնելու կենսաթոշակի տարիքի։ Ինձ հետաքրքիր է՝ 28 հազար 600 կամ թեկուզ 35-40 հազար դրամով Դուք կկարողանա՞ք գոնե գոյատեւել, էլ չեմ ասում՝ նորմալ ապրել։

- Ուրեմն, եթե կենսաթոշակների չափերը համարվեին բավարար, կենսաթոշակների ավելացումը տեղ չէր գտնի նույնիսկ կառավարությունների գործունեությունների ծրագրերում։ Այսինքն՝ այդ խնդիրն առկա է, կենսաթոշակները բարձրացնելու հարցը դրված է, եւ կոնկրետ կառավարության գործունեության ծրագրով թիրախներ էլ են սահմանված, թե ինչ ավելացումներ եւ բարձրացումներ են նախատեսվում։ Եվ դրան նախատեսվում է հասնել 5 տարվա ընթացքում։ Եվ ասել, թե ինչու առաջին տարում 5 տարվա թիրախը չի կատարվել, ներող եղեք, կարծում եմ՝ այնքան էլ ճիշտ չէ հարցադրումը։

- Կարծում եք՝ 5 տարում նվազագույն կենսաթոշակի չափը կհասցնեք նվազագույն սպառողական զամբյուղի չափի՞ն։

- Այսօրվա հաշվարկներով՝ դա կազմում է մոտ 68 հազար դրամ, 5 տարվա ընթացքում նախատեսվում է այսօրվա միջին կենսաթոշակը, որ 43-44 հազար դրամ է, հասցնել 67-68 հազար դրամի։ Դա նախատեսվում է։ Ես էդ 68 հազարն ինչու եմ ասում, որովհետեւ ես՝ ինքս, այ, էդ թիրախները սահմանելիս հաշվարկներ եմ կատարել, վերցրել եմ այս տարվա սպառողական զամբյուղը, 4 տարվա ինֆլյացիայի աճով աճեցրել եմ եւ ստացել եմ էդ 68 հազար դրամը։ Իսկ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, ըստ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների, 2021 թվականի երկրորդ եռամսյակի միջին ընթացիկ գներով կազմում է 59 հազար 15 դրամ։

- Այսինքն՝ այս պահին, հատկապես որ առջեւում ձմեռ է, ու մարդը, որը միայնակ է ապրում, այլ եկամուտ չունի, միայն թոշակի հույսին է ու ստանում է ընդամենը 26 հազար 500 դրամ, կա՛մ պետք է ջեռուցման վարձը մուծի այդ փողով, բայց սոված մնա, կա՛մ հաց գնի ու մրսի, կա՛մ դեղ գնի՝ մյուս կարիքները հոգալու փոխարեն։

- Ներողություն, մենք խոսում ենք մասնագիտական հարթությունում, ճի՞շտ է։ Ուրեմն եկեք հասկանանք հետեւյալը՝ կենսաթոշակը չի տրվում ձմռանը ջեռուցման վարձը մուծելու համար եւ այլն։ Կենսաթոշակը տրվում է աշխատանքային գործունեության ընթացքում աշխատելու, պետություններին կենսաթոշակի իրավունք տվող վճարներ անելու եւ այդ վճարների հիման վրա կենսաթոշակի իրավունք իրացնելու համար։ Անձը կարող է աշխատած էլ չլինի եւ սոցիալական խնդիր ունենա։ Ըստ Ձեզ՝ պետությունն էդ մարդուն չպիտի՞ աջակցի։ Ձեր ասածով՝ միայնակ ծեր է, երբեւէ չի աշխատել, կյանքի բերումով հիմա միայնակ է ու չի էլ աշխատել, պետությունը պիտի ասի՝ չէ, դու գնա, չես աշխատել, ես քեզ ոչինչ չե՞մ տալիս։ Ուզում եմ ասել՝ սոցիալական աջակցությունը եկեք չշփոթենք կենսաթոշակի իրավունքի հետ։ Սոցիալական աջակցությունը տրամադրում է պետությունը, երբ որ անձը կարիք ունի, սոցիալական խնդիր ունի եւ դրա լուծման կարիք ունի։ Կենսաթոշակն այլ հարց է։

ՀԳ․ Իհարկե, մենք երկու ձեռքով կողմ ենք, որ չաշխատած մարդիկ էլ ստանան արժանապատիվ կենսաթոշակ, բայց առավել կարեւոր է, որ ողջ կյանքն աշխատած մարդը ծերության տարիներին ծայրահեղ չքավորության մեջ չհայտնվի, եւ նրա նախկին աշխատանքը` հասարակության բարօրության համար, պետության կողմից պատշաճ գնահատվի: