Meta ընկերությունը մեկ օրում կորցրել է մոտ 200 միլիարդ դոլար. Financial Times
Meta ընկերությունը, որին պատկանում են Facebook և Instagram սոցկայքերը, ֆինանսական եռամսյակային արդյունքների հրապարակումից հետո կորցրել է մոտ 200 միլիարդ դոլար, հաղորդում է Financial Times-ը:
Ներդրողների նման արձագանքը պայմանավորված է նրանով, որ չնայած ընկերության վաճառքի ցուցանիշը բավարարել է շուկայի սպասումները և հասել 33,7 միլիարդ դոլարի, Meta-ն չի կարողացել համապատասխանել շահութաբերության և ակտիվ օգտատերերի թվի կանխատեսումներին: Ընկերությունը վաստակել է ընդամենը 10,3 մլրդ դոլար՝ սպասվող 11 մլրդ դոլարի փոխարեն։
Բացի այդ, ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ հայտնել է օրվա ակտիվ օգտատերերի թվի կրճատման մասին՝ 1,93 միլիարդից մինչև 1,929 միլիարդ մարդ:Արդյունքում, ընկերության արժեթղթերը վերջին սակարկությունների ժամանակ իջել են ավելի քան 20%-ով՝ Meta-ի շուկայական արժեքը կրճատելով 200 մլրդ դոլարով: