Մինչ Քանյե Ուեսթը տառապում է, Քիմ Քարդաշյանին երիտասարդ ընկերոջ հետ նկատել են Beverly Hills շքեղ հյուրանոցում. Daily Mail (լուսանկարներ)
Ամերիկահայ հեռուստաաստղ, ձեռներեց Քիմ Քարդաշյանը շարունակում է հարաբերությունները ընկերոջ՝ հումորիստ Փիթ Դևիդսոնի հետ, իսկ նրա նախկին ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը դեռ չի համակերպվում ամուսնալուծության հետ, գրում է Daily Mail-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ռեփերը սոցկայքերում պատմել է ամուսնալուծության՝ իր համար չափազանց ծանր հետևանքների մասին:
Օրերս 41-ամյա Քիմը և 28-ամյա Փիթը նկատվել են ռոմանտիկ ժամադրության ընթացքում: Նրանց լուսանկարել են Լոս Անջելեսի շքեղ Beverly Hills հյուրանոցում, որտեղ, ըստ տեղեկությունների, զույգին տեսել են ընկերների հետ «հիանալի ժամանակ անցկացնելիս»:
Հիշեցնենք, որ դատարանով օրինական ամուսնալուծությունից մեկ օր անց Քիմ Քարդաշյանը ինստրագրամյան հաշվից հեռացրել է նախկին ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի ազգանունը։ Նախկինում նրա էջում գրված Քիմ Քարդաշյան Ուեսթ:
41-ամյա աստղը այդ քայլից հետո ստացել է երկրպագուների աջակցությունը։
Հիշեցնենք, որ Քարդաշյանն ու Ուեսթը 6 տարվա համատեղ կյանքից հետո որոշել էին ամուսնալուծվել։ Նախկին զույգն ունի չորս երեխա: