Արդյո՞ք հասկանում եք ժեստերի լեզուն․ Մատուցողներից ո՞վ է ակնկալում լավ թեյավճար ստանալ
Մեր մարմինն ընդունակ է փոխանցել ողջ ինֆորմացիան մեր ներքին վիճակի մասին, անգամ եթե մենք դա չենք նկատում ու հատուկ չենք անում։ Ձեռքերի ու մատների, գլխի, հոնքերի շարժումներ, այս և մյուս ժեստերը կոչվում են շփման ոչ վերբալ միջոցներ, որոնք մատնում են մեր տրամադրությունը, ակնկալիքները, զգացմունքները։
Առաջարկում ենք թեստ, որը կօգնի ստուգել, արդյոք կարողանում եք կարդալ մարդու վարքը՝ ըստ նրա ժեստերի։
Պայման․
Կա մատուցողի վարքի 3 տարբերակ․ պատկերացրեք, նա սրճարանում մոտեցել է ձեր սեղանին ու հարցնում, արդյո՞ք չեք ցանկանում էլի որևէ մի բան պատվիրել։ Ո՞ր ժեստն է թույլ տալիս հասկանալ, որ նա ձեզանից լավ թեյավճար է ակնկալում։
Եթե չգուշակեցիք, ստորև ճիշտ պատասխանն է․
առաջին մատուցողը, որը շփում է ձեռքի ափերը
Եկեք հասկանանք մյուսների վարքի նշանակությունը։
Առաջին մատուցողը շփում է ափերը, իսկ դա նշանակում է, որ նա ինչ-որ լավ բան է ակնկալում։
Ձեռքերը՝ բացի բութ մատից, գրպանների մեջ դնելը վկայում է մարդու ինքնավստահության և իշխելու ցանկության մասին։ Ընհանուր առմամբ, ձեռքերի բութ մատները նշանակում են ուժեղ բնավորություն։ Դրանց հետ կապված ժեստեր հիմնականում օգտագործում են ղեկավարները։