«Եթե հարմարավետ լռեմ, կդառնամ շատերի նման՝ անտարբեր, կամ ստրկացած՝ հանուն կես ժամվա եթերի»․ Նազենի Հովհաննիսյան

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում կիսվել է իր մտքերով։

«Մեջս էնքան սեր ու կարոտ կա՝ ափեափ լցված, փոթորկոտ ափերիցս դուրս է հա գալիս...

Աշխարհից նեղացած ապրում ենք՝ մեր բռաչափ Երկրում՝ տիեզերական անարդարության հետ հա կռիվ տալով ու Աստվածային ուժով հա ամուր մնալով:

 
 

Ինձ ասում են՝ ինչու ես նեղվում, միևնույն է բան չես փոխի....

ես էլ ասում եմ՝ ոնց չեք հասկանում ախր, Ե՛ս ԿՓՈԽՎԵՄ, կդառնամ անշունչ ու անհոգի, եթե չխոսեմ, չփոխեմ, չփորձեմ դարձնել ավելի լավը թե ինձ, թե միջավայրը,

եթե ՀԱՐՄԱՐԱՎԵՏ ԼՌԵՄ՝ կդառնամ շատերի նման՝ ոչ մի ձև, անտարբեր, կամ ստրկացած՝ հանուն կես ժամվա եթերի, եթերում՝ մի երգի կամ բեմական տռզած գովեստի))))

 

Իսկ ես ծնվել եմ տարբեր, ՏԱՐԲԵՐվող Երկրի շատ տարբեր Ընտանիքում, իմ ապրած ամեն օրը մյուսից տարբեր է եղել և է.ներքին աճ տվող...

Ես-ի մեջ միշտ եղել է ՄԵՆՔԸ՝ ընտանիքիցս մինչև ընկերներ, մտերիմներից մինչև անծանոթներ:

ՄԱՅՐՍ էր Մենքի մեջ տեսնում աշխարհը... ինձ էլ էդպես է սնել:

Պապաս Մայրիկիս հողաթմբին գլխիկոր կանգնած ասաց՝ «ամբողջ աշխարհի ցավն իր վրա բեռնած տանում էր այս կինը»: Հա:

ՄԵՆՔ- ի մեջ պարզվում է այն աշխարհն էր, որում ապրում էինք ՀԱՇՏ՝ չնայած բոլորի ՏԱՐԲԵՐություններին, բազում անհարմարություններին ու շատ հարցերի հետ անհամաձայնություններիս...

Հետո, մի չորս տարի առաջ չգիտեմ ովքեր որոշեցին, որ չկա ՄԵՆՔ. կա «մարդա իր համար»... ու, պահի տակ ես էլ էդ մեղքն առա, կարծեցի, որ էն անհասկացող, բթամիտ, չարախոս կամ չար մեկը իմը չի, ու սկսեցի ԸՆՏՐԵԼ իմոնց ու չիմոնց: ՄԵԾ ՄԵՂՔ ԷՐ:

Հիվանդ երեխուն ընտանիքում ամենամեծ ուշադրությունն է հասնում:

 

Իմ մեծ «ընտանիքում» ես դադարել եմ ընտրովի սիրել: Կա՛մ սիրում ես, կա՛մ ոչ:

Ակամայից սխալված կամ անխելքությունից մոլորված մեկին, նախանձից կուրացած կոլեգայիս կամ իմ «անհաջողությունից» սիրտը հազիվ հովացած ծանոթիցս ես ՈՆՑ նեղանամ), ես ո՞նց էլ դադարեմ նրանց իմը համարել...

Հա մեկ է մատնելու են էլի, մատնում են... արագ թռնում, մեկ է հարմարվելու ու ժամանակին «ճիշտ դիրքավորվելու» են)) ու թքած, թե քեզ կուլուարներում ուրիշ բան են ասում, բողոքում աշխարհից ...ու ոչ միայն )))) միշտ են արել դա: ԲԱՅՑ:

Մարդը չի փոխվում:

Ուրեմն ամեն ինչ ճիշտ է, ոչ նրանք են փոխվելու, ոչ էլ մանավանդ՝ ես:

ՆԱև հանուն նրանց եմ « Մենք»- ի մեջ գոյելու:

Կարոտներս շատ են... ափեափ լցված:

«Մենք»- ի համար ստեղծված ժողովրդին կործանեց ինչ-որ մի կիսագրագետ «ես»...»,- գրել է նա։

Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Աբովյան քաղաքում գործող մասնաճյուղը ՎՏԲ-Հայաստան Բանկը նվազեցնում է վարկերի տոկոսադրույքները փոքր բիզնեսի համար Հանքարդյունաբերությունը շատ մեծ դեր ունի Հայաստանի տնտեսության զարգացման գործում. Ներսես Կարամանուկյան Ճապոնիան նախատեսում է արևային ճկուն վահանակների լայնամասշտաբ կառուցում ՔՊ-ի հետ ամեն ինչ պարզ է, նրանք Թուրքիայի օրակարգին ծառայող վարձկաններ են, պատրաստ են ցանկացած հակապետական ակտ վավերացնելու․ «Հայաքվե» Հերոսությունը մոռացության մատնելու, հերոսության մասին դատարկ, բայց նպատակային խոսույթ ձևավորելու պատճառների մասին. փաստերով Ոչ մի օգտակար գործ չանելու համար ՀՀ ԱԳՆ-ին հատկացվել է շուրջ 17 միլիարդ 63 միլիոն դրամ․ Արտակ Զաքարյան Չինական նոր հարվածը՝ Էրդողան-Ալիև-Նիկոլ եռյակին. Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիայում կյանքից հեռացել է աշխարհի ամենատարեց տղամարդը Սա կարող է լինել իմ վերջին մրցաշրջանը «Մանչեսթեր Սիթիում». Դե Բրույնե ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Որսագողության դեպք՝ Խոսրովի անտառին սահմանակից տարածքում. կանխել են ռենջերները և էկոպարեկները (տեսանյութ) Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով Դերասանուհի Աննա Դովլաթյանի նոր ֆոտոշարքը Դատարանը հարավկորեացուն ազատազրկման է դատապարտել միտումնավոր գիրանալու և այդպիսով բանակում ծառայությունից խուսափելու համար Հայկական բարձրորակ ձուկն ու ձկնկիթը կարտահանվեն Թրամփը միլիոնավոր դոլարներ է «առաջարկել» անծանոթ աղջկա վարսերը «գնելու» համար (տեսանյութ) Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը Մոդին Պուտինին Հնդկաստան է հրավիրել
website by Sargssyan