Ձվի դիետա. 10 կգ` 7 օրում
Ձվի դիետան կօգնի Ձեզ հրաժարվել ավելորդ 10 կիլոգրամներից, բայց ընթացքում ստիպված չեք լինի քաղցած մնալ, վիտամինների կորուստ ունենալ: Ձուն հագեցածության զգացում է առաջացնում և դրա հետ մեկտեղ լավացնում է նյութափոխանակությունը: Ձվի դիետան տևում է մեկ շաբաթ:
Երկուշաբթի
Նախաճաշ. 1թուրինջ, 2 խաշած ձու, 1բաժակ կանաչ թեյ:
Ճաշ. 1նարինջ, 1 խաշած ձու, հավի ֆիլե` խաշած, աղով:
Ընթրիք. Եփած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ կեֆիր:
Երեքշաբթի
Նախաճաշ. 2 եփած ձու, 1 բաժակ ցիտրուսային հյութ:
Ճաշ. 2 նարինջ, եփած կամ շոգեխաշած հավի ֆիլե առանց կաշվի, 1բաժակ ջուր:
Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
Չորեքշաբթի
Նախաճաշ. 1 բաժակ ջուր` 1թեյի գդալ կիտրոնի հյութով, 1 խաշած ձու:
Ճաշ. Խաշած միս` 200 գր, 1թուրինջ:
Ընթրիք. 2 խաշած ձու, 1 բաժակ հանքային ջուր:
Հինգշաբթի
Նախաճաշ. Ձվածեղ` 3 ձվից, աղով և կանաչիով:
Ճաշ. Հազարի տերևներ, խաշած կամ շոգեխաշած հավի ազդրամիս` առանց կաշվի, 150գր
Ընթրիք. 2 թուրինջ, 1 խաշած ձու, 1բաժակ ջուր:
Ուրբաթ
Նախաճաշ. Աղցան` 1 խաշած գազար, 2 խաշած ձու, 1 ճ. գդալ անյուղ թթվասեր, կանաչի:
Ճաշ. 2 թարմ գազար, 1բաժակ նարնջի հյութ:
Ընթրիք. Ծովաձուկ, 1 եփած ձու, 1բաժակ հանքային ջուր
Շաբաթ
Նախաճաշ. անյուղ կաթնաշոռ` 150 գր, 1բաժակ ցիտրուսային հյութ:
Ճաշ. 2 թուրինջ, 2 խաշած ձու:
Ընթրիք. Միայն հանքային ջուրէ առանց սահմանափակման
Կիրակի
Նախաճաշ. ½ միջին թուրինջ, 2 եփած ձու:
Ճաշ. Եփած միս` 200 գ, 1 նարինջ:
Ընթրիք. Միայն հանքային ջուր:
Որպեսզի ձվի դիետան արդյունավետ լինի, հետևեք այս խորհուրդներին.
Խմեք միայն ալկալային հանքային ջուր:
Այս դիետան ներառում է միայն անյուղ կաթնամթերք:
Դիետայի վերջին օրերն անցկացնում են առանց ընթրիքի:
Դիետային ճիշտ հետևելու դեպքում արդյունքները հաստատ կգոհացնեն ձեզ: Մի խախտեք ոչ մի կետ:
Եթե շատ քաղցած եք, կարելի է ուտել 1-2 հում ձու:
Դիետայի ընթացքում պետք է ինչքան հնարավոր է շատ ջուր խմել:
Խորհուրդ է տրվում միաժամանակ զբաղվել նաև սպորտով: Այն կմեծացնի դիետայի արդյունավետությունը:
Թույլատրվում է օգտագործել նաև վիտամինային համալիրներ:
Աղբյուր` LADYNEWS.am