7 օրգան, որոնք ամենաշատն են տուժում ծննդաբերությունից հետո
Ծննդաբերությունից հետո կնոջ օրգանզիմը վերադառնում է սովորական վիճակին:
Բայց դա աստիճանաբար է տեղի ունենում և ոչ միշտ անցավ:
Մանկաբարձ-գինեկոլոգը պատմեց 7 խնդիրների մասին, որոնք շատ կանայք ունենում են ծննդաբերությունից հետո:
1. Արգանդ
Անշուշտ, առաջին հերթին արգանդն է տուժում: 9 ամիսներին այն ձգվում և ծանրանում է, իսկ ծննդաբերությունից հետո աստիճանաբար սկսում է կրճատվել և նախնական չափին վերադառնալ: Ամենից հաճախ այդ կրճատումը տեղի է ունենում կնոջ համար նկատելիորեն: Նա կարող է ձգող ցավեր ունենալ որովայնի ստորին մասում, որոնք ավելի ինտենսիվ են դառնում կրծքով կերակրման ժամանակ:
2. Էնդոկրին համակարգ
Ընկերքը ժամանակավոր օրգան է, որ կնոջ օրգանիզմում առաջանում է միայն հղիության ընթացքում: Այն կարգավորում է հորմոնալ հավասարակշռությունն ապագա մոր օրգանիզմում և կապում է մոր ու երեխայի արյան շրջանառությունը: Ծննդաբերությունից հետո ընկերքը վերանում է:
Նոր մայրացած կնոջ հորմոնները, որոնք ապահովում են կրծքով կերակրումը, ինտենսիվորեն են գործում, ինչի պատճառով որոշ կանայք քաշի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, եղունգների որակի վատացում են ունենում:
3. Միզապարկ
Ծննդաբերությունից հետո որոշ ժամանակով նվազում է միզապարկի տոնուսը: Միաժամանակ, կինը կարող է միզելու ցանկություն չունենալ, նույնիսկ եթե միզապարկը լիքն է: Ոստի նոր ծննդաբերածներին խորհուրդ է տրվում հաճախ զուգարան գնալ: Առաջին օրերին միզումը կարող է ցավոտ լինել ծննդաբերության ժամանակ ճեղքումների դեպքում: Այդ անցքերի մեջ ընկնելով՝ մեզը կարող է այրոց առաջացնել:
4. Ստամոքսաղիքային տրակտ
Ծննդաբերությունից հետո նվազում է աղիների պատերի տոնուսը: Դրա հետ կապաված՝ շատ կանայք փորկապություն են ունենում: Կարող է նաև թութք առաջանալ:
5. Որովայնի ուղիղ մկանների դիասթազ
Նվազում է որովայնի պատի ամրությունը, փոքր կոնքի անկայունություն է առաջանում: Դրա հետևանքով կինը կարող է գոտկատեղում ցավ զգալ: դիասթազը հաղթահարել կարելի է հատուկ մարզումներով, բայց միայն մասնագետի հսկողության ներքո, որովհետև որոշ վարժություններ կարող են սրել իրավիճակը:
6. Սրտանոթային համակարգ
Հղիության ժամանակ կնոջ շրջանառվող արյան ծավալը մեծանում է, մեծանում է սրտի ծանրաբեռնվածությունը: Ծննդաբերությունից հետո արյան ծավալը նվազում է՝ հասնելով «նախածննդաբերական» մակարդակի, բայց ամբողջ ավելորդ հեղուկն աստիճանաբար է վերանում, ուստի նոր ծննդաբերածները հաճախ են գանգատվում այտուցից:
7. Կուրծք
Կրծքագեղձը հղիությունից հետո ավելի է տուժում, քան դրա ընթացքում: Որոշ մայրեր կարող են բախվել լակտոստազի, որի դեպքում կաթի հոսքը սահմանափակվում է: Եթե այդ ընթացքում գեղձը բորբոքվի, մաստիտ կառաջանա:
Կինը նաև կարող է ճաքեր ունենալ ծծապտուկների վրա: Դրանք առաջանում են վատ հիգիենայի կամ երեխային կրծքին սխալ մոտեցնելու հետևանքով: Այդ ժամանակ յուրաքանչյուր կերակրումը ցավ է պատճառում: Տհաճ զգաղոցությունները հաղթահարել կարելի է հատուկ սիլիկոնային վերդիրներով, նաև ծծապտուկների վա բուժիչ միջոցներ քսելով: