ՀՀԿ-ն հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի ընդունելության մասին

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը հայտարարում է «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի հիմնական դասընթացի վեցերորդ հոսքի հավելյալ ընդունելության մասին։

Ուսումնառության տևողությունն է 2 ամիս։ Դասընթացները տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2)` շաբաթական երկու օր՝ 18.30-ից մինչև 21.00։ Դպրոցում ուսումնառությունը անվճար է։ Դպրոցի դիմորդների համար սահմանված են հետևյալ պարտադիր չափանիշները. • Տարիքը՝ 18-ից 40 տարեկան, • Բարձրագույն կրթություն (ուսանող կամ շրջանավարտ), • Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամություն, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցությունների անդամ դիմորդների համար՝ Հանրապետական կուսակցության անդամի գրավոր երաշխավորություն։ Դպրոցի ունկնդիրների ընտրությունը կիրականացվի երեք փուլերով՝ դիմումների փաթեթի ուսումնասիրություն, գրավոր քննություն և հարցազրույց։

Օտար լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։ Դիմումի փաթեթը ներառում է. • Դիմում-հայտ, • Ինքնակենսագրություն (CV), • Անձնագրի էլեկտրոնային պատճեն, • Կրթությունը հավաստող վկայականի էլեկտրոնային պատճեն (դիպլոմ կամ տեղեկանք բուհից), • ՀՀԿ անդամատոմսի էլեկտրոնային պատճեն կամ կուսակցության անդամ հանդիսացող անձի գրավոր երաշխավորության և երաշխավորողի անդամատոմսի էլեկտրոնային պատճեն, • Օտար լեզուների իմացությունը հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում), • Կրթական կամ հասարակական-քաղաքական այլ ձեռքբերումները հավաստող վկայականների էլեկտրոնային պատճեններ (առկայության դեպքում), Անհրաժեշտ փաստաթղթերը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին (առցանց դիմում հայտը հետևյալ հղումով https://bit.ly/3TXaOyZ լրացնելուց հետո): Թերի դիմում հայտերը ընդունելության հանձնաժողովի կողմից ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԵԼՈՒ։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 20-ը։

Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրները կստանան համապատասխան հավաստագիր: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի հասցեին: Նախորդ փուլի դիմորդների հայտերը պահպանվում են՝ երկրորդ անգամ փաստաթղթերը ուղարկելու կարիք չկա։ Առցանց դիմում-հայտի հղումը կցված է։

ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել
website by Sargssyan