Կամավորականությունը պետք է դաստիարակության առաջնահերթություններից լինի երիտասարդության շրջանում․ Գ.Վ. Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղի ուսանող (տեսանյութ, լուսանկարներ)

«Սթրեսային վիճակ էր, շոկի մեջ էինք, բայց էմոցիաների ժամանակ չկար, պետք էր համակարգված աշխատել, օգնել մարդկանց»,- Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղի երրորդ կուրսի ուսանող Սամվել Շամիրյանն է հիշում Սուրմալուի պայթյունի օրը։ Օգոստոսի 14-ին, երբ լսել են անսպասելի լուրը, Սամվելը, որպես համալսարանի պոլիտէկոնոմիայի խմբի ղեկավար, կազմակերպել է, որպեսզի կամավորական խմբով մեկնեն դեպքի վայր ու օգնություն ցույց տան։

«Հենց լսեցի լուրը՝ գրեցի մեր ուսխորհրդի նախագահին և ասացի՝ մի բան մտածենք, համալսարանի կամավորականներն էլ միացան մեզ։ Զանգահարեցինք նաև ԱԻՆ, որպեսզի հասկանանք՝ ինչ է հարկավոր առաջին օգնության համար, ինչ մեզ հետ տանենք»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Սամվելը։

ԱԻՆ-ում զանգից մի փոքր զարմացել են ու նշել, որ Երևանի Պլեխանովի համալսարանն առաջինն է, որ արձագանքել է և պատրաստակամություն հայտնել կամավոր խումբ ստեղծելու ու փրկարարների կողքին լինելու համար։ 

15 կամավորական պլեխանովցիներով մեկնել են դեպքի վայր ու իրենց հետ տարել և ամեն օր ապահովել օգնության համար այն պարագաներով, որը անհրաժեշտ էր։ Ֆիզիկական օգնություն ևս ցուցաբերել են․ խմբերի են բաժանվել, փրկարարների հետ համագործակցել։

Պլեխանովի համալսարանի ուսանողները առաջին անգամը չէ, որ կամավորական օգնության էին մեկնել․ տարբեր իրավիճակներ շատ են եղել։

«Կարծում եմ՝ կամավորականությունը շատ կարևոր ուղղություն է, այն պետք է դաստիարակության առաջնահերթություններից լինի երիտասարդության շրջանում»,-ասում է Սամվելն ու վստահեցնում՝ պատրաստակամ են ցանկացած պահի կատարել իրենց առաքելությունը։

Շերը բացահայտել է այն միակ հայտնի մարդուն, ով հեռացել է իրենից՝ նշելով, որ ինքը «խենթի պես սիրահարված էր» նրան ՌԴ-Իրան համապարփակ գործընկերության համաձայնագիրը կներառի պաշտպանության ոլորտը. ՌԴ ԱԳՆ Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը. նրա կարողությունը հասել է 347,8 մլրդ դոլարի Զելենսկու խորհրդականն ասել է, որ Պուտինի ներկայացրած «Օրեշնիկ» հրթիռը գոյություն չունի Ավելի հեշտ կդառնա էներգիա կորզելը. նոր նյութը գերազանցել է սովորական արևային մարտկոցներին Նավարկություն․ Տարոն Շահինյանի առաջին ցուցահանդեսը (տեսանյութ) Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters
website by Sargssyan