Իշխանությունների տվայտանքը Ռուբեն Վարդանյանի շուրջ ունի մեկ պատճառ՝ իշխանությունը կորցնելու վտանգը. Մանե Թանդիլյան

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման հյուրն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Անդրադառնալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի շուրջ ծավալվող իրադարձություններին և Հայաստանից հնչող քննադատություններին՝ Թանդիլյանը նշել է.

«Ակնհայտ է՝ իշխանությունների տվայտանքը Ռուբեն Վարդանյանի անձի շուրջ  մեկ պատճառ ունի. նրանք իրենց իշխանության համար վտանգ են տեսնում Ռուբեն Վարդանյանի հասարակական-քաղաքական գործունեությունից: Քանի որ այս իշխանությունը հետապնդում է բացառապես մեկ նպատակ՝ պահել սեփական իշխանությունը, նրանց  բոլոր լարումներն ու հուզմունքը գալիս է հենց այդ հանգամանքից, և այստեղ է, որ նրանք տեսնում են վտանգ: Հասկանում են, որ Հայաստանում նախկիններին վերադարձ չի լինելու,   հասկանում են, որ ժողովուրդն ունի այդ տրամադրվածությունը, ինչը գովելի է: Այսօր բոլոր տեսակի այլ ուժի կենտրոնացում, որևէ ձևաչափով, իշխանությունների համար վտանգ է»:

Մանե Թանդիլյանը Ռուբեն Վարդանյանի դեմ տարվող հակաքարոզչության այլ պատճառ չի տեսնում, քան իշխանությունը կորցնելու վտանգն ու վախերը:

«Ասել, որ Արցախում իրավիճակն ավելի դժվարացավ Ռուբեն Վարդանյանի այնտեղ գնալով, անմեղսունակ և պարզունակ մտածողություն է: Ես չեմ խորշելու այդ բառերն օգտագործել: Իսկ որ Արցախում չէր Ռուբեն Վարդանյանը, այնտեղ  ամեն ինչ շատ ավելի լա՞վ էր, որ չհանձնվեցի՞ն Աղավնոն և մի շարք այլ գյուղեր… Մենք մեղավորներ ենք փնտրում մե՞ր մեջ, պայքարո՞ղ անձանց մեջ…»,- հարցադրում է Մանե Թանդիլյանը:

Ադրբեջանի նպատակն է Արցախը տեսնել առանց հայերի: «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավարն ասում է՝ ով պայքարում է Արցախը հայկական պահելու համար, խնդիր է ստեղծելու Ադրբեջանի համար:

Տարօրինակն այն է, որ, ըստ Թանդիլյանի, Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների հիստերիան՝ կապված Ռուբեն Վարդանյանի Արցախում հայտնվելու շուրջ, համահունչ է:

Հաղորդումն ամբողջությամբ՝ ստորև:

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan