Հայաստանին աղետ է սպառնում. մեր բնակչության 70 տոկոսն ապրում է Ռուսաստանի հաշվին. Նաիրի Սարգսյան

Ռուսաստան-Արևմուտք հակամարտության ողջ ընթացքում Ռուսաստանը կրում է արևմտյան պատժամիջոցների ծանր հետևանքները. այդ պատժամիջոցների ցանկը պարբերաբար Արևմուտքը թարմացնում է և լրացնում նորերով։ Արդեն տևական ժամանակ է՝ քննարկվում է նաև արևմտյան պատժամիջոցներին՝ Հայաստանի միանալու հարցը, ավելին, վերջերս հրապարակում եղավ առ այն, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ԱՄՆ կատարած այցի շրջանակներում Վաշինգտոնում քննարկվել է նաև հակառուսական պատժամիջոցների շրջանցումը կանխելու հարցը, և Երևանին պարտադրել են միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Հարցը քննարկվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՄՆ ֆինանսների փոխնախարար Ուոլլի Ադեյեմոյի հանդիպման ժամանակ, և օրակարգային է եղել նաև ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Թեա Քենդելլի մի քանի օր առաջ Երևան կատարած այցի շրջանակներում: Հիշեցնենք, որ Ռուսաստանը համարվում է Հայաստանի առևտրային թիվ մեկ գործընկերը, Հայաստանի առևտրաշրջանառության 70 տոկոսը բաժին է ընկնում ՌԴ և ԵԱՏՄ երկրներին։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով արևմտյան այդ պատժամիջոցներին միանալու հետևանքների մասին, ընդգծեց.

«Ռուսաստանը հաստատ մեր լավ բարեկամը չէ, բայց, միևնույն ժամանակ, հաստատ Արևմուտքի հետ համեմատելի բարեկամ էլ չէ։ Եթե Հայաստան փոխանցվող տրանսֆերտների գերակշռող մասը գալիս է հենց Ռուսաստանից, ապա կարելի է ասել, որ Հայաստանի բնակչության 70 տոկոսն ու ավելին ապրում է Ռուսաստանի հաշվին։ Կարծում եմ՝ այս Կառավարությունն անելու է հերթական քայլը և հրաժարվելու է Ռուսաստանից, իսկ այդ դեպքում Հայաստանին աղետ է սպառնում»,- ասաց Սարգսյանը։

Ըստ նրա՝ Ռուսաստանն ունի Հայաստանի ունեցածից շատ ավելի բերրի հողեր և կարող է ստանալ այն գյուղմթերքի ծավալը, որը ներմուծում է Հայաստանից, ինչը շատ հաճախ թույլատրում էր իր քաղաքական շահն առաջ տանելու համար։

«Փոխարենը՝ Արևմուտքը Հայաստանին տալիս է դրամաշնորհներ, որոնցով արգելում է Հայաստանից ապրանքի արտահանումն իր երկիր։ Ստացվում է՝ մեզ փող են տալիս, որ մենք հետո այդ փողը տանք իրենց և իրենց երկրից ներմուծում իրականացնենք, մինչդեռ Ռուսաստանը մեզ չի արգելում արտահանումը։ Հաջորդ փուլով Հայաստանի սննդի արդյունաբերությամբ զբաղվող գործարանները կփակվեն, որովհետև չեն ունենա արտահանման շուկա, և դա հետագայում չի կարող լինել թուրքականը, քանզի Արևմտյան Հայաստանի տարածքում բացված գործարաններին Թուրքիան տրամադրում է վարկերի սուբսիդավորում, գործարանները Հայաստանի գործարանների հետ համեմատած՝ ունեն մրցակցային շատ լավ պայմաններ։ Ստացվում է՝ մեր տնտեսությունը կանգնում է, և մենք դառնում ենք չարչի ժողովուրդ՝ ավելացնելով արտագաղթը»,- ասաց Նաիրի Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan