Կառավարությունը պետք է բարենպաստ դաշտ ստեղծի գործարարության զարգացման համար

Կարճ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթով նախատեսվում է ընդլայնել արգելված այն ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։

Ըստ Եվրահանձնաժողովի ղեկավարի՝ այդ նպատակով ԵՄ-ն նախատեսում է ստեղծել նոր գործիքներ, որոնք պետք է կանխարգելիչ դեր կատարեն և թույլ չտան երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները։

Այս հայտարարությունից հետո՝ մայիսի 25-ին, Հայաստանի Կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող զգայուն ապրանքների ցանկը հաստատելու մասին օրենքում և մտցվեցին արտահանման սահմանափակումներ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության տեսանկյունից զգայուն այն ապրանքների համար, որոնք որոշակի վերափոխման արդյունքում կարող են հանդիսանալ օրենքով հսկվող ապրանքներ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով Կառավարության մայիսի 25-ի որոշման մասին, նշեց, որ այս որոշմամբ Հայաստանը կարծես միանում է արևմտյան պատժամիջոցներին՝ ընդդեմ Ռուսաստանի։

«Կառավարության մայիսի 25-ի որոշումը նախապատրաստությունն է ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցներին միանալուն։ Կարծես թե, Հայաստանի Կառավարությունը պատրաստվում է միանալ Ռուսաստանի դեմ գործողություններին, որովհետև, եթե Ռուսաստանին չեն մատակարարում միկրոսխեմաներ և այլ պարագաներ, համաձայն Կառավարության ընդունած որոշման հավելվածի, ապա Ռուսաստանում անգամ համակարգիչների քանակը չի բավարարելու և աշխատանքը պարալիզացվելու է՝ նման ապրանքների պակասի պատճառով։ Բնական է, որ Ռուսաստանն իր ներքին պահանջարկը բավարարելու է այլ եղանակով. օրինակ՝ Թուրքիան ամենաշատ միկրոսխեմաներ արտահանող երկիրն է»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ Հայաստանի Կառավարության ընդունած որոշումը, որով դեպի Ռուսաստան Հայաստանից միկրոսխեմաներ և ոչ միայն, չեն արտահանվի, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ մեր տնտեսության վրա, Նաիրի Սարգսյանը պատասխանեց.

«Հետևանքներից մեկն արդեն ունեցել ենք. կանթամթերքի արտահանման հետ կապված արգելքներն են, հետևանքները կունենանք այլ ապրանքների արտահանման արգելքի հետ կապված՝ ևս։ Քաղաքական առումով, հետևանքը կլինի այն, որ կունենանք Ռուսաստանի կողմից ավելի թրքամետ և ադրբեջանամետ դիրքորոշումների խորացում, ավելի քիչ՝ դաշնակցային պարտավորությունների իրացում»,- ասաց Սարգսյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan