Չի կարող իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար, բացառվում է. «Հայաքվեի» դիմումը հանձնվեց ԿԸՀ

«Հայաքվեի» նախաձեռնող խումբն այսօր՝ հունիսի 12-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց դիմում, որով հնարավորություն կստանա ստորագրություններ հավաքել եւ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով:

ԿԸՀ–ի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը նշեց, որ «Հանրաքվեի մասին» օրենքի 13-րդ հոդվածը նախատեսում է, որ քաղաքացիական նախաձեռնության կարգով նախաձեռնող խումբը կարող է դիմում ներկայացնել ԿԸՀ եւ դրանով նախաձեռնել օրենսդրական նախագծի ներկայացում Ազգային ժողով:

«Հիմա այդ դիմումն ենք ներկայացնում ԿԸՀ, որի մեջ ներառված է բավական մեծ փաթեթ: Նախ, դա դիմումն է, որը վավերացված է նոտարական կարգով, երկրորդը բուն օրենքի նախագիծն է եւ դրա հիմնավորումները, երրորդը նախաձեռնող խմբի անդամների փաստաթղթերն են: Այդ փաթեթն ենք պաշտոնապես ներկայացնում ԿԸՀ  եւ դրանով պաշտոնական մեկնարկ տանք հայաքվեին:

Օրենքը նախատեսում է, որ ԿԸՀ-ն պետք է 10 օրվա ընթացքում պատասխան տա, ենթադրաբար դրական պատասխան, թեեւ չի կարելի բացառել բացասական պատասխանը: Եթե ԿԸՀ-ն դրական պատասխան տա, ապա ստորագրահավաքը կսկսվի 10 օրից:

Օրենքը նախատեսում է, որ ստորագրահավաքը կարող է տեղի ունենալ համայնքապետարանների, թաղապետարանների, մարզպետարանների, նախկին գյուղապետարանների, որոնք այսօր վարչական ղեկավարների նստավայրեր են, եւ նոտարական գրասենյակների տարածքում: Եթե մարդիկ ունեն էլեկտրոնային ստորագրություն,  կարող են մասնակցել անհատական ստորագրության միջոցով»,-ասաց նա:

Չալաբյանի խոսքով, սա ուղիղ ժողովրդավարության օրինակ է, որը Հայաստանում երբեւիցե չի կիրառվել. «Մենք ուզում ենք ապացուցել եւ ժողովրդին, եւ արդեն ոչ լեգիտիմ դարձող իշխանություններին ու նրանց արտասահմանյան հովանավորներին, որ ՀՀ-ում  բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությանը: Եւ այդ չաջակցելը ոչ թե սոցիալական հարցումների մակարդակով է,  այլ վճռական «ոչ»-ի տեսքով է, որ մարդիկ գալիս ու բաց քվեարկությամբ իրենց բողոքն են հայտնում:

Արցախից արձագանքները շատ դրական են, նրանք համարում են, որ սա կարեւոր նախաձեռնություններից մեկն է, որով ՀՀ բնակչությունը կարող է իր վճռական խոսքն ասել Արցախի հայկականությունը պահպանելու հարցում»:

Ավետիք Չալաբյանը չբացառեց, որ համայնքների վարչական շենքերում կարող են խոչընդոտել ստորագրահավաքի անցկացմանը, սակայն այդ խոչընոտներից չեն վախենում. «Դա հաղթահարելու լավագույն միջոցը այս նախաձեռնության համաժողովրդական բնույթն է:

Ես բացառում եմ, որ իշխանությունը հաղթի. Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ բնակչության 90 տոկոսը դեմ է Արցախի հանձնմանը: Դուք ո՞նց եք պատկերացնում, իշխանությունը ո՞նց կարող  բերել մարդկանց եւ նրանց ստիպել քվեարկել Արցախի հանձնման օգտին: Չի կարող իշխանությունը հանրաքվեն օգտագործել Արցախը հանձնելու համար, ես դա բացառում եմ: Մենք պետք է հանրաքվեն օգտագործենք, որ դելեգիտիմացնենք Արցախի հանձնումը»,-ընդգծեց նախաձեռնող խմբի անդամը:

Ավետիք Չալաբյանը չի կարծում, որ առանձին մի գործողություն կարող  մեր պատմության ընթացքը փոխել. «Մենք համոզված ենք, որ պետք է լինի գործողությունների համախումբ եւ ռազմական ոլորտում, եւ քաղաքական, եւ քաղաքացիական անհնազանդության, եւ Արցախի կողմից վճռականություն ցույց տալու եւ դիմադրելու  ոլորտում: Դրանք միասնականության մեջ պետք է դիտարկել»:

Նշենք, որ այս նախաձեռնությամբ առաջարկվում է քրեական օրենսգրքում երկու հոդված է ավելացնել: Դրանցից առաջինում նշվում է. «ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով», իսկ երկրորդ վերնագրված է՝ «Հայոց ցեղասպանությունից հրաժարվելը, Հայոց ցեղասպանությունը հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը»:

Ըստ օրենքի` ստորագրահավաքի համար 60–օրյա ժամկետ է նախատեսված։ Հույս ունեն, որ 10-20 օրում կհավաքեն ստորագրությունների անհրաժեշտ քանակը։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

Նախաձեռնության անդամների ներկայացրած դիմումն ու ամբողջական փաթեթն ընդունեց ԿԸՀ անդամ Արմեն Սմբատյանը։

Նշենք, որ «Հայաքվե» նախաձեռնությունը Արցախի ինքնորոշման մերժումը քրեականացնող օրենքի նախագիծ է, որը կյանքի է կոչվելու Հայաստանի քաղաքացիների կամարտահայտության միջոցով։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ․ հուլիսի 8-ի որոշումը։

Ըստ նախաձեռնողների՝ նախապատրաստական լայնածավալ փուլից հետո՝ երկու շաբաթ անց, նախաձեռնող խումբը դիմում է ԿԸՀ, որից հետո էլ սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար։ 50 հազար ստորագրությունը թույլ կտա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել ՀՀ ԱԺ։

Յամալի նոր պայմանագիրը կկնքվի 6 տարի ժամկետով Հռոմում տեղի է ունեցել Արցախի սրբավայրերի պահպանմանը նվիրված գիտաժողով Էրդողանը «խիզախ» է որակել Նեթանյահուին կալանավորելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշումը «Ինձ հետ այդքան էլ հեշտ չէ, որքան թվում է կողքից». Քրիստինե Պեպելյան Մեծ Բրիտանիայում գործող HSBC բանկը դադարեցրել է վճարումներ ընդունել Ռուսաստանից և Բելառուսից Պենտագոնի ղեկավարը վերահաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Իսրայելի անվտանգության հարցում ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Ուկրաինայի զինված ուժերի` ՄիԳ-29 ինքնաթիռի կործանման կադրերը (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է Չեմ պատրաստվում Մբապեին սովորեցնել, թե ինչպես հանդես գալ հարձակման գծում․ Անչելոտի «Եթե ես արվեստին մոտ չլինեի, գուցե նրան բեմում տեսնելիս խանդի տեսարաններ սարքեի». Նարեկ Բավեյանը՝ ամուսնալուծության և 2-րդ ամուսնության մասին Նիկոլի գործը բացառապես քանդելն է, ոչ թե բարեփոխելը․ Արմեն Հովասափյան Դիվանագիտական սկանդալ` Թեհրանի և Մոսկվայի միջև Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters ԽԾԲՏ՝ քպական ձևով. Կոնջորյանի կնոջը բարձր վարձատրվող աշխատանք են տվել Պադավատապետության «հայրը» բողոքում է պադավատներից. Փաշինյանի երկերեսանությունը Աղազարյանը մերժելու է. Փաշինյանի խնդրանքը կմնա՞ անպատասխան Փաշինյանը խոստովանում է իր կատարած հանցագործությունը Դաղստանում մեկնարկել է Ռուսաստանում ամենամեծ արևային էլեկտրակայանի շինարարությունը. կներդրվի 7 միլիարդ ռուբլի Երիտասարդ ֆերմերն իր աշխատանքով զարգացնում է սեփական գյուղը Ես կայունություն եմ սիրում և այդ զգացողությունն ապրեցի` ինտեգրվելով ԶՊՄԿ կոլեկտիվին. ԶՊՄԿ ընկերության քիմիական լաբորատորիայի աշխատակից
website by Sargssyan